Կախել չի կարելի ներել, տարածված թևավոր արտահայտություն, որն օգտագործվում է երկու փոխադարձ բացառող հնարավորությունները նկարագրելու համար, ամֆիբոլիայի հայտնի օրինակներից մեկը։

Արտահայտության իմաստն ստորակետի բացակայության մեջ է, որի տեղափոխումն արտահայտության իմաստը հակառակ է դարձնում.

  • Կախել, չի կարելի ներել (կախել)։
  • Կախել չի կարելի, ներել (ներել)։

Արտահայտությունը հաճախ օգտագործվում է այլ բայերով (օրինակ՝ «կառուցել չի կարելի քանդել» (ռուս.՝ «строить нельзя сносить»[1][2][3][4] և այլն)։

Արտահայտության ծագում խմբագրել

Արտահայտությունը վերագրվել է ռուսական տարբեր ցարերի՝ սկսած Պետրոս I-ից, չնայած այն հայտնվել է բավականին ուշ և, հավանաբար, ծագել է արևմտյան աղբյուրներից։ Այսպիսով, «Ներել չի կարելի։ Աքսորել Սիբիր։» (ռուս.՝ «Помиловать нельзя. Сослать в Сибирь», անգլ.՝ «Pardon impossible. To be sent to Siberia) բանաձևը մեջբերվել է ամերիկացի լրագրող Ռ. Ռիփլիի (անգլ.՝ Robert Ripley) «Ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ» թերթի սյունակում։ Իբր Ալեքսանդր III-ն այդպես է պատասխանել ներման մասին խնդրանքին, բայց կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան փոխել է տեղափոխել է կետը[5][6]։

Վերագրվում է նաև Կառլոս V կայսրին (1500-1558) «Perdón(,) imposible(,) que cumpla su condena» ձևով[7][8] (բառացի՝ «Ներել(,) անհնար է(,) ի կատար ածել նրա դատավճիռը»

Հայտնի է նաև ավելի վաղ ստեղծված հետևյալ լեգենդը. Անգլիայի թագուհի Իզաբելլան իր ամուսնու՝ 1327 թվականին սպանված Էդուարդ II-ի բանտապահին ուղղված նամակում գրել է. «Edvardum occidere nolite(,) timere(,) bonum est» (լատիներենից հավանական թարգմանությունը՝ «Էդուարդին սպանել չհամարձակվեք ցուցաբերել վախկոտություն»)[9]։

ԽՍՀՄ-ում արտահայտությունն առավել լայն ճանաչում է ստացել Լիա Գերասկինայի «Չսովորած դասերի երկրում» պատմվածքի հրատարակումից և դրա հիման վրա նկարահանված «Չսովորած դասերի երկրում» մուլտֆիլմի թողարկումից (ռեժիսոր՝ Յուրի Պրիտկով, 1969) հետո, որտեղ գլխավոր հերոսի կյանքը կախված է նրանից, թե ինչպես կդնի կետադրական նշանները տվյալ նախադասության մեջ։

Կետադրություն խմբագրել

Ստորակետը ցույց է տալիս նախադասության բաղադրիչների հակադրումը.

  • «Կախել, չի կարելի ներել։»
  • «Կախել չի կարելի, ներել։»

Միջակետն օգտագործվում է պատճառի բացահայտման համար («որովհետև» իմաստով).

  • «Կախել. չի կարելի ներել։»
  • «Կախել. չի կարելի ներել։»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Строить нельзя, сносить? // Экономика и жизнь Сибирь». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  2. Сносить нельзя строить //АиФ
  3. Снести нельзя облагородить //Фонтанка.ру
  4. Уйти нельзя остаться //Известия.ру
  5. Titelman G. Random Hous Dictionary of Popular Proverbs… — New York, 1996, с. 23;
  6. Фоли Дж. Энциклопедия знаков и символов. — М., 1997, с. 9.
  7. Pablo Martín Sánchez. Signos de puntuación. Centro Virtual Cervantes © Instituto Cervantes 29 de septiembre de 2011.
  8. José Antonio Millán, Perdón imposible. Guía para una puntuación más rica y consciente. Barcelona, RBA, 2005.
  9. Михельсон М. И. Русская мысль и речь. — М., 1994, т. 1, с. 724.

Գրականություն խմբագրել