12 ամիս (ռուս.՝ Двенадцать месяцев), խորհրդային գրող Սամուիլ Մարշակի դրամատիկ հեքիաթը (հեքիաթ-պիես), գրված 1942-1943 թվականներին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի համար։ Բեմադրվել է Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում 1947 թվականին և Մոսկվային գեղարվեստական ակադեմիական թատրոնում` 1948 թվականին։

Պատմություն խմբագրել

Ըստ Սամուիլ Մարշակի հիշողությունների` սյուժեի համար աղբյուր է ծառայել հեքիաթը գրելուց շատ առաջ նրա կողմից լսված չեխական լեգենդը՝ 12 ամիսների մասին[1]։ Պիեսի մոտիվներով 1956 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում (Մոսկվա) թողարկվել է համանուն մուլտֆիլմ, 1972 թվականին նկարահանվել է 12 ամիս գեղարվեստական ֆիլմը, իսկ 1980 թվականին «Տոէյ» (Ճապոնիա) ստուդիայում ստեղծվել է համանուն անիմացիոն ֆիլմը։ Էկրանավորվել է 1972 թվականին։ Հեքիաթը հաճախ է բեմադրվում մանկապարտեզների կամ դպրոցների ցածր դասարանների միջոցառումների ժամանակ[2]։

Սյուժե խմբագրել

Պրոֆեսորը ուսուցանում է քմահաճ աղջկան` Թագուհուն։ Երբ խոսք է բացվում Նոր տարվա մասին, աղջիկը ցանկանում է, որ հաջորդ օրը տոնական սեղանին լինի ձնծաղիկ, որպիսզի ինքը կարողանա տեսնել, թե դա ինչ ծաղիկ է։ Պրոֆեսորը հավաստիացնում է նրան, որ դա անհնար է, սակայն Թագուհին հրաման է արձակում, որ ով իր պալատ կբերի ծաղիկներով լի զամբյուղը, նա կստանա այդ զամբյուղով ոսկի։ Խորթ մայրն ու նրա հարազատ աղջիկը երազում էին այդ պարգևի մասին, և երբ խորթ աղջիկը վերադառնում է անտառից, ուր գնացել էր ցախ հավաքելու, նրան անմիջապես հետ են ուղարկում անտառ` կատարելու թագուհու կամքը։ Մրսած խորթ աղջիկը գնում է դաշտ, որտեղ խարույկ է վառվում, իսկ չորս բոլորը տաքանում են տասներկու եղբայր-ամիսները։ Նրանք ուշադիր լսում են աղջկան, և Ապրիլը խնդրում է եղբայրներին, որ իրեն մեկ ժամ տան` աղջկան օգնելու համար։ Նա ձնծաղիկներով և Ապրիլի նվիրած կախարդական մատանիով վերադարձնում է տուն։ Քանի դեռ հոգնած խորթ աղջիկը քնած էր, մյուս աղջիկը գողանում է մատանին։ Խորթ մայրն աղջկա հետ ձնծաղիկները տանում է թագավորական պալատ` թողնելով խորթ աղջկան տանը։ Ուրախացած թագուհին հրամայում է ասել, թե որտեղ են նրանք ձմռանը ծաղիկ գտել։ Սրանք անիրական պատմություններ են հորինում մի հրաշալի վայրի մասին, որտեղ ձմռանը աճում էին ոչ միայն ծաղիկներ, այլ նաև սունկ և հատապտուղներ։ Թագուհին որոշում է ինքն իր պալատականների հետ գնալ այդ հրաշալի վայրը։ Խորթ մայրն իր աղջկա հետ անընդհատ կրկնում էին, որ այդ վայրն արդեն ծածկված է ձյունով և խոստովանում են, որ ծաղիկները հավաքել է խորթ աղջիկը։ Թագուհին նրանց և խորթ աղջկան տանում է անտառ։ Խորթ աղջիկը բողոքում է, որ նրանք գողացել են իր մատանին, և թագուհին հրամայում է վերադարձնել այն։ Ստանալով մատանին` նա պահանջում է, որ խորթ աղջիկը պատմի, թե որտեղից է գտել ձնծաղիկը։ Մերժում ստանալով` նա պատվիրում է հանել աղջկա մուշտակը, սպառնում է պատժի ենթարկել և մատանին նետում է սառցե անցքի մեջ։ Խորթ աղջիկն արտաբերում է կախարդական բառերն ու փախչում է։ Միանգամից գարուն է գալիս, հետո` ամառ։ Թագուհու շուրջը դառնում է չոր, տաք, հայտնվում է արջը։ Նա վախեցնում է թագուհուն, բայց նրան չվնասելով` վերադառնում է անտառ։ Հետո գալիս է աշունը։ Թագուհին թրջվելով աշնանային անձրևից, սառչում է, քանի որ հանկարծակի ձմեռ է գալիս։ Ձյունամրրիկը տանում է բոլոր մուշտակները, որոնք իրենց վրայից գցել են պալատականները, նրանք սառչում են, և, լքելով թագուհուն, հետ են վազում պալատ։ Միայն ծեր զինվորն ու գիտնականն են մնում նրա հետ։ Սահնակով գնալ հնարավոր չէր, քանի որ ձիերով հեռացել էին պալատականները։ Անտառից դուրս է գալիս մի ծերունի` սպիտակ մուշտակով և առաջարկում է յուրաքանչյուրին մի ցանկություն պահել։ Թագուհին ցանկանում է տուն գնալ, գիտնականը ցանկանում է, որ տարվա եղանակները վերադառնան իրենց տեղերը, զինվորը միայն ուզում է խարույկի մոտ տաքանալ, իսկ խորթ մայրն իր աղջկա հետ ցանկանում է մուշտակ, «թեկուզ անգամ` շան մորթուց»։ Ծերուկը ցանկություններն սկսում է իրականացնել վերջինից` տալով նրանց մուշտակներ։ Նրանք կշտամբում են միմյանց, «հաչում են» ու բողոքում, թե ինչու ավելի լավ մուշտակ չուզեցին և դառնում են շներ։ Նրանց կապում են սահնակներին, և թագուհին արդեն կարող է վերադառնալ պալատ։ Զինվորը գնում է եղբայր ամիսների խարույկի մոտ տաքանալու։ Այնտեղ նա տեսնում է խորթ աղջկան, գեղեցիկ հագնված, սպիտակ ձիերի հետ։ Շների վրա երկար ճանապարհ գնալ չէր ստացվի, և զինվորը խնդրում է թագուհուն` խորթ աղջկան խնդրել տուն հասցնել իրեն։ Ինչ էլ որ նա չի փորձում, թե՛ հրամայել, թե՛ հարստություն խոստանալ, խորթ աղջիկը հրաժարվում է։ Զինվորը բացատրում է թագուհուն, թե ինչպես է պետք խնդրել, և վերջինս համաձայնվում է` իր կյանքում առաջին անգամ արտաբերելով «խնդրում եմ» բառը։ Խորթ աղջիկը ուրախությամբ բոլորին սահնակ է նստեցնում և բոլորին մուշտակ է տալիս։ Բոլորը վերադառնում են տուն` թողնելով եղբայր-ամիսներին ամանօրյա խարույկի մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Маршак С. Письмо С. Я. Маршака C. Б. Рассадину (письмо № 392. «Нижняя Ореанда», 27 июня 1963 г. // Собрание сочинений в 8 томах. — М. : Художественная литература, 1972. — Т. 8. — С. 477—481.
  2. «Развитие игрового замысла» // Д. В. Менджерицкая, «Воспитателю о детской игре», М., 1982 г.

Արտաքին հղումներ խմբագրել