Կախարդական օղակ (նկար, Ուոթերհաուս)

«Կախարդական օղակ» (անգլ.՝ The Magic Circle), անգլիացի նկարիչ, պրեռաֆայելիտների ուշ շրջանի կարկառուն ներկայացուցիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1886 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 183 × 127 սմ։

Կախարդական օղակ
տեսակգեղանկար
նկարիչՋոն Ուիլյամ Ուոթերհաուս[1]
տարի1886[2]
բարձրություն127 սանտիմետր[2]
լայնություն182,9 սանտիմետր[2]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ[2]
կայք
Ծանոթագրություններ
 The Magic Circle (John William Waterhouse) Վիքիպահեստում

Այսօր «Կախարդական օղակ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Պատմություն

խմբագրել

«Կախարդական օղակ» ստեղծագործությունը Թագավորական ակադեմիայում ցուցադրվել է 1886 թվականին[3]։ Նույն թվականին այն ձեռք է բերել Թեյթ պատկերասրահը[4]։

Այն դրական է ընդունվել քննադատների ու հասարակության կողմից։

Նկարագիր

խմբագրել

Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսը կտավի կենտրոնում պատկերել է ստեղծագործության գլխավոր հերոսին՝ միայնակ կնոջ ֆիգուրը։ Շրջապատող բնապատկերը մշուշապատ է, կարծես մտացածին է[5]։

Հեղինակը այս նկարը ստեղծելիս առանձնահատուկ ուշադրություն է դարձրել անկյուններին։ Վհուկի ուժը արտահայտված է նրա դեմքի վճռական արտահայտությամբ։ Կաթսայից բարձրացող ծուխը ուղղահայաց է։ Օղակից դուրս Ուոթերհաուսը ագռավներ է պատկերել։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել