Կալցիումի սուլֆատ, CaS04, ծծմբական թթվի կալցիումական աղ։ Բնության մեջ գտնվում է երկհիդրատի ձևով՝ CaSՕ44 · 2H20 (գիպս, սելենիտ), և անջուր վիճակում՝ անհիդրիտ։ Անջուր կալցիումի սուլֆատը անգույն բյուրեղային նյութ է, խտությունը՝ 2960 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 1450 °C։ Ջրում քիչ է լուծվում (100 գրամ ջրում 20 °C-ում 0, 2036 գրամ)։ Կիրառվում է որպես շինանյութ, ինչպես և քանդակագործության ու բժշկության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 185)։