Կոռուպցիոն սկանդալ իտալական ֆուտբոլում (2006)

(Վերահղված է Կալչիոպոլիից)

Կոռուպցիոն սկանդալ իտալական ֆուտբոլում (իտալ.՝ Calciopoli), սկանդալ, որը կապված է ֆուտբոլի Իտալիայի առաջնության բարձրագույն 2 դիվիզաների մասնակից թիմերի հետ՝ պայմանավորված վերջիններիս խաղերի արդյունքների հետ Իտալիայի ֆուտբոլի առաջնության А և B սերիաներում։ Հանցագործությունը բացահայտվել է 2006 թվականի մայիսին իտալական ոստիկանության կողմից։ Սկանդալի հետ կապված էին «Յուվենտուսը», «Միլանը», «Ֆիորենտինան», «Լացիոն» և «Ռեջինա ՖԱ »։ Հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք հրապարակվել էին ԶԼՄ-ների կողմից, ցույց էին տալիս, որ գաղտնի կապ կա այդ ակումբների ղեկավարների և մրցավարների միջև։ Ակումբներին ներկայացվեցին մեղադրանքներ կապված գնված խաղերի և պայմանավորված արդյունքների հետ։ Այդ ակումբների նկատմամբ կիրառվեցին խիստ պատժամիջոցներ։

Նախապատմություն խմբագրել

Իտալական ֆուտբոլային ակումբներն առաջին անգամ չէ, որ հայտնվում էին նման սկանդալում։ 1980 թվականին Միլանը և Լացիոն ուղարկվեցին Իտալիայի ֆուտբոլի առաջնության B Սերիա, իսկ 2005 թվականին «Ջենոան»՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության C Սերիա։

Սկիզբ խմբագրել

Սկանդալի սկիզբը կապված է ոստիկանության հետաքննության հետ։ Ոստիկանների ուշադրության կենտրոնում էր Նեապոլի ֆուտբոլային «GEA World» գործակալությունը։ Համաձայն իտալական հայտնի սպորտային պարբերականի (La Gazzetta dello Sport) կողմից իրականացված գաղտնալսումների Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2004-2005 թվականների մրցաշրջանում Յուվենտուսի գլխավոր տնօրեն Լուչիանո Մոջին վարում էր բանակցություններ ֆուտբոլային չինովնիկների հետ «անհրաժեշտ» մրցավարների նշանակման կապակցությամբ։

Սանկցիաներ խմբագրել

Ակումբներ խմբագրել

2006 թվականի հունիսի 4-ին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ կոմիսար Ստեֆանո Պալացին պահանջում էր, որ սկանդալի բոլոր մասնակիցները (բացառությամբ Ռեջինայի) դուրս բերվեն А Սերիայից։ Յուվենտուսի նկատմամբ նախատեսվում էր ավելի խիստ պատիժ․ 2005 և 2006 թվականներին հաղթած 2 Սկուդետոներից զրկում և տեղափոխում C1 դիվիզիա։ Արդյունքում կայացվեցին հետևյալ որոշումները․

Ակումբներ Տեղափոխում ավելի թույլ դիվիզիա Միավորների հանում
(2006-2007թվականների մրցաշրջան)
Այլ պատիժներ
Սկզբնական պատիժներ[1] Բողոքարկումներից հետո Արդյունքում[2] Սկզբնական պատիժներ Բողոքարկումից հետո Արդյունքում Սկզբնական պատիժներ Արդյունքում
Միլան (ֆուտբոլային ակումբ) Տեղափոխում А Սերիայից B Սերիա A Սերիա A Սերիա 15 միավորի հանում 8 միավորի հանում 8 միավորի հանում • 44 միավորի հանում 2005/06թվականների մրցաշրջանում
• 30 միավորի հանում 2005/06թվականների մրցաշրջանում
• 1 տնային հանդիպում առանց երկրպագուների։
Ֆիորենտինա (ֆուտբոլային ակումբ) Տեղափոխում А Սերիայից B Սերիա A Սերիա A Սերիա 12 միավորի հանում
(B Սերիա)
19 միավորի հանում
(A Սերիա)
15 միավորի հանում
(A Սերիա)
• Հեռացում Չեմպիոնների Լիգա 2006-2007 • Հեռացում Չեմպիոնների Լիգա 2006-2007
• 2 տնային հանդիպում առանց երկրպագուների։
Յուվենտուս Տեղափոխում А Սերիայից C1 Սերիա Տեղափոխում А Սերիայից B Սերիա Տեղափոխում А Սերիայից B Սերիա 30 միավորի հանում 17 միավորի հանում 9 միավորի հանում • Զրկում 2006 թվականի Սկուդետոյից
• Հեռացում Չեմպիոնների Լիգա 2006-2007
• Զրկում 2005-2006 թվականների Սկուդետոներից
• Հեռացում Չեմպիոնների Լիգա 2006-2007
• 3 տնային հանդիպում առանց երկրպագուների։
Լացիո ՖԱ Տեղափոխում А Սերիայից B Սերիա A Սերիա A Սերիա 12 միավորի հանում (B Սերիա) 11 միավորի հանում (A Սերիա) 3 միավորի հանում (A Սերիա) • Հեռացում ՈՒԵՖԱ Գավաթ 2006-07ից • Հեռացում в ՈՒԵՖԱ Գավաթ 2006-07ից
• 2 տնային հանդիպում առանց երկրպագուների։
Ռեջինա ՖԱ 15 միավորի հանում (A Սերիա) 11 միավորի հանում (A Սերիա) • £68,000 տուգանք
• Ակումբի նախագահ Լիլո Ֆոտի £20,000 տուգանք և հեռացում ֆուտբոլային կյանքից 2.5 տարով

Ֆիզիկակական անձինք խմբագրել

  • Մրցավար Մասիմո դե Սանտիս՝ 4.5 տարով հեռացում ֆուտբոլից։
  • Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանկո Կարերոն և փոխնախագահ Ինոչենցո Մացինին հրաժարականներ ներկայացրեցին։ Առաջինը վճարեց €80,000 տուգանք, երկրորդը ցմահ որակազրկվեց։
  • Լիլո Ֆոտին վճարեց £20,000 տուգանք և հեռացվեց ֆուտբոլից 2.5 տարով։
  • Գալլիանի Ադրիանին հեռացվեց ֆուտբոլից 5 ամսով։
  • Յուվենտուսի սպորտային տնօրեն Անտոնիո Ջիրաուդոն հետաքննության արդյունքում ցմահ որակազրկվեց[3]։
  • Լուչիանո Մոջին 2011 թվականի հունիսի 15֊ին Նեպոլի դատավորի որոշման արդյունքում ցմահ զրկվեց ֆուտբոլից[3]։. Նա դատապարտվեց 5 տարի 4 ամիս ազատազրկման[4]։.

Հետևանքներ խմբագրել

Այս սկանդալը լուրջ ազդեցություն ունեցավ իտալական գրանդների վրա։ Արդյունքում տուժեց ամբողջ Իտալիայի առաջնությունը։ Ինտերը օգտվեց ստեղծված իրավիճակից և 4 տարի անընդմեջ դարձավ առաջնության հաղթող։ Սա չվնասեց Իտալիայի ազգային հավաքականին, որը 2006 թվականին դարձավ Աշխարհի առաջնության 2006 թվականի հաղթող, իսկ Միլանը հաղթեց 2006-2007 թվականների Չեմպիոնների Լիգան։ Այն թիմերի խաղացողները, որոնք հայտնվեցին B Սերիայում, սկսեցին ակտիվորեն տեղափոխվել այլ թիմեր։ Մասնաորապես սա վերաբերում էր Յուվենտուսին, որտեղ աստղերից մնացին միայն Ալեսանդրո Դել Պիեռոն, Պավել Նեդվեդը , Ջանլուիջի Բուֆֆոնը, Կամորանեզին և Դավիդ Տրեզեգեն։

Իրադարձություններ հետագա զարգացում խմբագրել

«Telecom Italia» ընկերության դեմ հարուցվեց քրեական գործ անօրինական գաղտնալսման համար։ 2007 թվականին «la Repubblica» պարբերականը հրապարակեց նոր տվյալներ իտալական ֆուտբոլի կոռուպցիոն սկանդալների մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Calciopoli: The sentences in full». channel4.com. 2006 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 30-ին.
  2. «Punishments cut for Italian clubs». BBC. 2006 թ․ հուլիսի 25. Վերցված է 2006 թ․ հուլիսի 30-ին.
  3. 3,0 3,1 «Моджи получил пожизненную дисквалификацию». Чемпионат.com. 2011 թ․ հունիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին. [1] Արխիվացված 2016-03-08 Wayback Machine
  4. «Моджи приговорён к пяти годам и четырём месяцам тюремного заключения». Чемпионат.com. 2011 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին. копия Արխիվացված 2016-03-09 Wayback Machine