Կալերիա Կիսլովա

ռեժիսոր

Կալերիա Վենեդիկտովնա Կիսլովա (ռուս.՝ Калерия Венедиктовна Кислова, ապրիլի 20, 1926(1926-04-20), Կարգատ, Q4325477?, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական հեռուստատեսության ռեժիսոր։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1985), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1977)։ 1977-2006 թվականներին[1] եղել է «Время» (հայ․՝ «Ժամանակ») հաղորդման գլխավոր ռեժիսոր[2]։

Կալերիա Կիսլովա
ռուս.՝ Калерия Венедиктовна Кислова
Ծնվել էապրիլի 20, 1926(1926-04-20) (98 տարեկան)
ԾննդավայրԿարգատ, Q4325477?, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ԽՍՀՄ պետական մրցանակ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն

Կենսագրություն խմբագրել

Կալերիա Կիսլովան 1926 թվականի ապրիլի 20-ին գյուղատնտեսի ընտանիքում։ Հայրը եղել է «իսկական գնչու»։ Մանկությունն անցկացրել է Սիբիրի Մասլյանինո գյուղում, տարված է եղել ձայնապնակներով գնչուական երգերի ունկնդրմամբ։ Տասնհինգ տարեկան հասակում, իմանալով, որ «Ռոմեն» թատրոնը հյուրախաղերով ելույթ է ունենալու հարևան Նովոսիբիրսկում, մեկնել է այնտեղ, որ տեսնի իր կուռքին՝ դերասանուհի Նադեժդա Կիսելյովային՝ Սև Լյալյային։ Ներկա գտնվելով ներկայացումների՝ կարողացել է ծանոթանալ Լյալյայի հետ և նրա ազդեցությամբ որոշել է իր կյանքը կապել թատրոնի հետ[3]։

Սովորել է Նովոսիբիրսկի «Կարմիր ջահ» («Красный факел») թատրոնի ստուդիայում, ապա Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում։ Բուհն ավարտելուց հետո մի որոշ ժամանակ աշխատել է գավառական թատրոններում։ 1961 թվականին սկսել է աշխատել հեռուստատեսությունում՝ դառնալով ռեժիսորի օգնական Նովոսիբիրսկի ստուդիայում, սակայն նույն թվականին տեղափոխվել է Մոսկվա՝ աշխատանքի անցնելով Կենտրոնական հեռուստատեսության Երիտասարդական խմբագրությունում[4]։ 1974 թվականին սկսել է աշխատել Կենտրոնական հեռուստատեսության ինֆորմացիայի գլխավոր խմբագրությունում (որն զբաղվել է նաև «Время» ծրագրի ստեղծմամբ) և երեք տարի անց նշանակվել խմբագրության գլխավոր խմբագիր[5]։

Մի քանի տասնամյակի ընթացքում Կալերիա Կիսլովան ղեկավարել է երկրի գլխավոր իրադարձությունների նկարահանմամբ (Օլիմպիական խաղեր 1980, առաջին հեռուստակամուրջ Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների միջև և այլն), ինչպես նաև նկարահանել նրա նրա ղեկավարներին (ըստ Եկատերինա Անդրեևայի՝ Կիսլովան եղել է միակը, ում Բորիս Ելցինը «թույլ է տվել ուղղել իրեն, փոխել տեղը ճիշտ դնել լույսը»)[6], եղել է խմբագրության միակ աշխատակիցը, ում հասանելի է եղել պետական գաղտնիքը[7]։ 1975 թվականից փաստացիորեն եղել է Լեոնիդ Բրեժնևի անձնական ռեժիսորը, որը Հեյդար Ալիևի խոսքով Կալերիա Կիսլովային կոչել է «մեր Միսս հեռուստատեսություն» («наша Мисс Телевидение»)[8]։

2006 թվականին Կալերիա Կիսլովան հեռացել է գլխավոր ռեժիսորի պաշտոնից և դարձել ռեժիսոր-խորհրդատու, իսկ 2017 թվականի դրությամբ եղել է Ռուսաստանի Առաջին ալիքի» ամենատարեց աշխատակիցներից մեկը[9][10]։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»II աստիճանի շքանշանի մեդալ (27 նոյեմբերի, 2006) – «հայրենական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման և բազմամյա բեմնավոր աշխատանքի համար»[11],
  • 2011 թվականի «Телегранд» մրցանակի դափնեկիր[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ярошенко, Александр — Общество (2017 թ․ հուլիսի 2). «Калерия Кислова: Главный кадр — за кадром». Российская газета — Неделя, № 7307 (141). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 16-ին.
  2. ««Время» — «50 лет в эфире»! // Сайт премии «ТЭФИ»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  3. Калерия Кислова в передаче «Винил» радиостанции «Эхо Москвы» от 11 апреля 2013
  4. Аннапольская, Светлана Ильинична. Акватория любви: театр — моя душа, телевидение — жизнь. — Москва : Звонница-МГ, 2002
  5. Указ Президиума ВС РСФСР 1264 О присвоении почетного звания «Заслуженный деятель искусств РСФСР» Кисловой К. В. // «Ведомости Верховного Совета СССР», 1985
  6. Сегодня поздравления с юбилеем принимает легенда российского телевидения — режиссёр, заслуженный деятель искусств Калерия Кислова // А. Зотов, «Первый канал»
  7. Программа «Время» скоро отметит 50-летие. Как все начиналось? // К. Панюшкин, «Первый канал»
  8. «Калерия Кислова: Брежнев называл меня Мисс Телевидение // Д. Волин, ТАСС, 1 января 2018». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  9. ««Эти годы стали частью моего ДНК» // gazeta.ru, 21.08.2017». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  10. Ермилов А. Скажите, почему… Практика телеинтервью и телерепортажа. — Алгоритм, 2017
  11. «Указ Президента Российской Федерации от 27 ноября 2006 г. № 1316 «О награждении государственными наградами Российской Федерации»». Президент России, официальный сайт — Документы. 2006 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. Определены лауреаты премии «Телегранд-2011» // Сайт Национальной ассоциации телерадиовещателей

Արտաքին հղումներ խմբագրել