Կալեդոնյան անտառ (անգլ.՝ Caledonian Forest), լանդշաֆտի տեսակ, որը երբևէ ծածկել է Շոտլանդիայի մեծ մասը։ Ներկա պահին մարդու տնտեսական գործունեության հետևանքով պահպանվել է այդ անտառների ընդամենը 1 %-ը Գրամպիանյան և Շոտլանդական լեռնաշխարհներում[1]։ Բայցևայնպես, այն բազմաթիվ կենդանատեսակների տարածման շրջանն է համարվում, որոնք հանդիպում են միայն Բրիտանական կղզիներում։

Կալեդոնական անտառը Ավիմորի ծայրամասում

Պատմություն խմբագրել

Կալեդոնյան անտառը վերջնականապես ձևավորվել է սառցե դարաշրջանի ավարտին, մոտ 10 հազար տարի առաջ։ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը զագալիորեն ցածր էր, քան հիմա, և Լա-Մանշ նեղուցի փոխարեն գոյություն ուներ պարանոց, որը միացնում է ժամանակակից Բրիտանական կղզիները մայրցամաքային Եվրոպային, այդ պատճառով այդ «կամրջով» բուսականությունը սկսել է տարածվել դեպի հյուսիս՝ զբաղեցնելով այն տարածքները, որտեղ հալչել էր սառցաշերտը։ Անտառը, որը նման է ներկայիս Կալեդոնյան անտառին, սկզբում զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքը, իսկ հետո՝ կարճ ժամանակահատվածում, կլիմայի տաքացման հետ զուգընթաց այն կրճատվում է և պահպանվում է միայն կղզու հյուսիսում՝ Շոտլանդական բարձրավանդակում։

Էկոլոգների գնահատմամբ, Եվրասիայի ծայր արևմուտքում տարածվող տայգայում ձևավորված սոճու անտառի տարածքը կազմում է շուրջ 15 հազար քառ․ կմ։ Շոտլանդիայի մեծ մասը ծածկված էր սոճիներով, կեչիներով, արոսիներով, կաղամախիներով, գիհիներով, ամառային կաղնիներով և մի քանի այլ ծառերով։ Կղզու արևմտյան հատվածն ավելի խոնավ կլիմա ունի։

Անտառն իր անվանումը ստացել է հռոմեացիների շնորհիվ, որոնք Շոտլանդիային անվանում էին Կալեդոնի։ Առաջին անգամ այն հիշատակվում է Պլինիոս Ավագի «Բնական պատմություն», որը գրված է մոտ մ․թ․ 77 թվականին[2]։

Պահակներ խմբագրել

Ներկա ժամանակներում անտառի մնացած մասը պահպանվում է օրենքներով։ Մասնավորապես, նրա զգալի մասը տեղակայված է Կերնգորմսի ազգային պարկում։ Մնացած այլ կղզյակները ունեն արգելոցի կարգավիճակ և գտնվում են Թռչունների պահպանության թագավորական ընկերության և անտառային տնտեսության կառավարական հանձնաժողովի կառավարման տակ։

Լեգենդներ և բանահյուսություն խմբագրել

Արթուր արքայի մասին աշխատության մեջ, որը կոչվում է «Բրիտների պատմություն», պատմվում է տասներկու մարտերից մեկի մասին՝ Cat Coit Celidon․ այդ մարտերը տեղի են ունեցել Կալեդոնյան անտառում։ Բրիտանացի գիտնականներ Ռեյչել Բրոմվիչը և Մարգրեթ Հեյքոքը ենթադրում են որ Անտառի բանակը կենդանացել է հրաշագործների կողմից Cad Goddeu (ծառերի մարտը) պոեմում․ այստեղ նկարագրվում է Կալեդոնյան անտառը[3]։

Մեռլինի մասին կելտական առասպելներում Միլդին Ուիլտի կերպարը նույնպես կապված է այդ անտառի հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Joint Nature Conservation Committee. 2007. Second Report by the UK under Article 17 on the implementation of the Habitats Directive from January 2001 to December 2006. Peterborough: JNCC. оналйн Արխիվացված 2011-02-04 Wayback Machine
  2. Энциклопедический словарь: В 86 т. — Репр. воспр. изд. «Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона». — СПб.: Фирма «ПОЛРАДИС», АООТ «Иван Фёдоров», 1993—1998(?). ISBN 5-900741-01-X
  3. Thomas Green. Concepts of Arthur. — Tempus, 2007. — С. 64. — 288 с. — ISBN 0752444611

Արտաքին հղումներ խմբագրել