Կալա Գոլորիցե (իտալ.՝ Cala Goloritzé), լողափ Բաունեի քաղաքում, Օրոսեի ծոցի հարավային մասում, Օլիաստրա գավառ, Սարդինիա։ Սարդինիայի ամենահեղինակավոր լողափն է, ստեղծվել է 1962 թվականին սողանքի արդյունքում։ Լողափի ուշագրավ վայրերից է 143 մ բարձրությամբ լեռնագագաթը, մեկ այլ առանձնահատկություններից է բնական կամարը, որը բացվում է ծովածոցի աջ կողմում։ Լողափը բաղկացած է փոքրիկ սպիտակ ժայռերից և ավազից։

Կալա Գոլորիցեի համայնապատկեր
Կալա Գոլորիցե

Կալա Գոլորիցեին կարելի է հասնել նավով, կամ այն ճանապարհով, որը ծոցից հասնում է գագաթին, 470 մետր ուղղահայաց անկումով և մոտ մեկ ու կես ժամվա քայլելու ճանապարհով։ Ներկայումս լողափի մոտ գտնվող ափը ամբողջովին փակ է երթևեկության համար, որպեսզի այն զերծ մնա աղտոտվածությունից և զբոսաշրջիկների վրա հարձակումներից։ Ծովով ափ հասնելու համար ամենահարմարավետ և մատչելի տրանսպորտային ծառայությունները մոտակա Արբատաքս և Սանտա Մարիա Նավարես նավահանգիստների վարձակալության նավակներ են։

Կալա Գոլորիցեն 1993 թվականին հռչակվել է Սարդինայի շրջանի «Բնական հուշարձան», այնուհետև, 1995 թվականին անվանվեց «Իտալական ազգային հուշարձան»։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Cala Goloritzé». Turismo di Baunei. Վերցված է 2017-08-07-ին.
  • «Punta Goloritzè, Baunei». Foreste e Parchi della Sardegna. Վերցված է 2017-08-07-ին.
  • «Wanderung zur Cala Goloritzè». Outdooractive GmbH & Co. KG, Immenstadt. Վերցված է 2017-08-07-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալա Գոլորիցե» հոդվածին։