Կաթողիկե եկեղեցի (Արգինա)

Կաթողիկե եկեղեցի, 990 թվականին կառուցված հայկական եկեղեցի Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի Արգինա գյուղում։ Այն ամբողջությամբ ավերվել է 1940-1960-ական թվականներին։

Կաթողիկե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԱրգինա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը990
ՃարտարապետՏրդատ ճարտարապետ
Հիմնադրված990
Քարտեզ
Քարտեզ

Արգինայի կաթողիկե եկեղեցին Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի ժամանակ 990 թվականին կառուցել է Տրդատ ճարտարապետը (Անիի Մայր տաճարից ավելի վաղ)։ Միայն հյուսիսային որմով կանգուն եկեղեցին 1960-ականներին պայթեցվել է թուրքական բանակի կողմից[1]։ Երեսպատի սրբատաշ քարերը յուրացվել են որպես շինանյութ։

Կառուցվածք խմբագրել

Եկեղեցին իր հորինվածքով գմբեթավոր սրահներով կառույց էր, որտեղ կիսաշրջանաձև որմնասյուների վրա նստած էին գմբեթակիր կամարները։ Նրա հյուսիսային որմի և արևմտյան դռան վրա կային անընթեռնելի արձանագրություններ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Karapetyan, Samvel. GENOCIDE AFTER THE GENOCIDE. էջ 7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 715