Կաթնառատ (Սյունիքի մարզ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղի (այլ կիրառումներ)
Կաթնառատ, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1][2][3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կաթնառատ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Քաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1] | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելԳտնվում է Փուխրուտ գետակի վերին ավազանում՝ ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա[4]։
Քաջարան համայնքի վարչական կենտրոն Քաջարան քաղաքից հեռու է 18 կմ[3][2]։
Պատմություն
խմբագրելԿաթնառատ գյուղը տևական ժամանակ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով չէր համարվում առանձին բնակավայր։ Օրենքի փոփոխությունից հետո այն ստացավ գյուղի կարգավիճակ։ Մինչ այդ ընդգրկված էր Լեռնաձոր գյուղի կազմում[2][4]։
Բնակչություն
խմբագրելԿաթնառատի բնակիչներն այնտեղ են հաստատվել Վերին Հանդ, Փուխրուտ գյուղերից, ինչպես նաև Արցախից[4]։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Քաջարան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Տեղեկություններ Կաթնառատ գյուղի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
- ↑ 3,0 3,1 Տեղեկություններ Քաջարան համայնքի մասին համայնքի կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։
- ↑ 4,0 4,1 4,2 «Կաթնառատ գյուղի բնակչությունը 1897-1922 թվականներին և այսօր. Քաջարանի շրջան» հոդված aniarc.am կայքում, (արխիվացված 17․01․2024 թվական)։