Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնաղբյուր (այլ կիրառումներ)

Կաթնաղբյուր, աղբյուր Հայաստանի Արարատի մարզում, Վեդի գետի աջափնյակում, նախկին Ջերմանիս գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք[2]։

Կաթնաղբյուր
Տեսակաղբյուր
Երկիր Հայաստան[1]
ՎարչատարածքԱրարատի մարզ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ավանդապատում խմբագրել

Երբ Մեսրոպ Մաշտոցը վախճանվում է Էջմիածնում, Վահան Ամատունին համաձայնություն է ստանում նրան իր հայրենի Օշականում թաղելու։ Ճանապարհին նեղվելով շոգից ու ծարավից, հուղարկավորողները դագաղը իջեցնում են գետին՝ մի փոքր հանգստանալու։ Հանկարծ հրաշքով պատռվում է այնտեղ ընկած քարը և միջից սկսում է մի զուլալ ու կաթնահամ ջուր բխել։ Բոլոր հուղարկավորները խմում են այդ ջրից և հագեցնում ծարավը։ Այդ աղբյուրին Կաթնաղբյուր են ասում[3][4][5][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 61 — 150 էջ։
  3. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  4. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  5. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 883 — 992 էջ։