Կազանի Աստվածամոր եկեղեցի (Դոնի Ռոստով)

ուղղափառ եկեղեցի Դոնի Ռոստովում

Աստվածամոր Կազանյան սրբապատկերի տաճար (ռուս.՝ Храм Казанской иконы Божией Матери), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Հյուսիսային գործակալությանը։

Կազանի Աստվածամոր եկեղեցի
ռուս.՝ Казанская церковь
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1996
Հիմնադրված1996
Քարտեզ
Քարտեզ
 Church of Our Lady of Kazan (Rostov-on-Don) Վիքիպահեստում
kazanskoi.ru

Հասցե՝ 344113, Ռոստովի մարզ, ք. Դոնի Ռոստով, Տիեզերագնացների պողոտա, տուն 16ա։

Պատմություն խմբագրել

Աստվածամոր Կազանյան սրբապատկերի տաճարը կառուցվել է Դոնի Ռոստով քաղաքում, Հյուսիսային ջրամբարի մոտ։ Այս տարածքը նախկինում պատկանել է Սուրբ Խաչ հայկական վանքին։ Տաճարը հիմնադրվել է 1996 թվականին քաղաքի բնակելի մեծ թաղամասում ուղղափառ եկեղեցիների բացակայության պատճառով։ Նախկինում քաղաքի այս թաղամասում գործել է Սուրբ Կազանի տաճարը, որն ավերվել է 1931 թվականին։

Սկզբնապես շինարարության վայրում կառուցվել է աղոթքի տուն, իսկ 2004 թվականին սկսվել է քարե տաճարի շինարարությունը։ Սուրբ Կազանի նոր տաճարը կառուցվել է 3,5 տարում և որմնանկարվել ներսից։ 2008 թվականի նոյեմբերի 9-ին տաճարն օծվել է։ Արարողությունն անցկացրել է Ռոստովի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեիմոնը (Դոլգանով)։

Ներկայումս տաճարը ջեռուցումով ժամանակակից կառույց է։ Տաճարի շենքն ու զանգակատունը կառուցված են աղյուսից, գմբեթները ոսկեզօծ են, զանգակատունն ունի 9 զանգ։

Ծիսակատարություններն անցկացվում են ամեն օր, տաճարում կազմակերպվում են բարեգործական ճաշկերույթներ։

Տաճարի վանահայրն է ավագ երեց Դիմիտրի Սոբոլևսկին։

Սուրբ Կազանի տաճարին կցված են հետևյալ մատուռները.

  • Ի պատիվ Սուրբ Նիկողայոս Հրաշագործի (երկաթուղային կայարանում)
  • Ի պատիվ Աստվածածնի «Օդիգիտրիա» սրբապատկերի (քաղաքամերձ երկաթուղային կայարանում)
  • Ի պատիվ Աստվածածնի «Ծննդաբերության ժամանակ օգնական» սրբապատկերի («Ընտանիք» բժշկական կենտրոնում)
  • Ի պատիվ մեծ նահատակ Սուրբ Գևորգի («Ռուբին» գործարանում)

Աթոռի տոներն են. Աստվածածնի Կազանյան սրբապատկերի՝ հուլիսի 21-ին (նոր տոմարով) (կապված է Կազանում Սուրբ Աստվածածնի սրբապատկերի հայտնության հետ), նոյեմբերի 4-ին (նոր տոմարով) (Մոսկվայի և Ռուսաստանի ազատագրումը լեհերի ներխուժումից 1612 թվականին)[1]։

Տաճարի համար նկարվել է Սուրբ Աստվածածնի սրբապատկերը Ռոստովի մարզով հոսող Տեմեռնմիկ գետի և Աստվածածնի Կազանի սրբապատկերի տաճարի հետ։ Տաճարին կից գործում են հոգևոր-լուսավորչական դասընթացներ, կիրակնօրյա դպրոց, կազմակերպվում են ուխտավորական ուղևորություններ։

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Աստվածածնի սրբապատկերը

Ծանոթագրություններ խմբագրել