Կադաստր
Կադաստր (ֆր.՝ cadastre՝ համակարգում), տվյալների համակարգված ամբողջություն, որը կազմվում է համապատասխան օբյեկտների և երևույթների պարբերական կամ շարունակական դիտարկումների միջոցով։ Բնական պաշարներին վերաբերող կադաստրը սովորաբար ներառում է տվյալներ՝ տեղադիրքի, ֆիզիկաաշխարհագրական բնութագրերի, դասակարգման, ուսումնասիրվածության, դիտարկումների տևականության մասին։ Կադաստրների կարևոր մասն են կազմում քարտեզները։
Տես նաևԽմբագրել
- Անտառային կադաստր
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր
- Բուսական աշխարհի կադաստր
- Կենդանական աշխարհի կադաստր
- Հողային կադաստր
- Ջրային կադաստր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |