Կագուլյարներ (ֆր.՝ cagoulards), «Հեղափոխական գործողության գաղտնի կոմիտե» (Organisation secrète d’action révolutionnaire, OSAR) գաղտնի պրոֆաշիստական ընկերության անդամների՝ ֆրանսիական մամուլի կողմից ներկայացված և ամրապնդված անվանում։ Ձևավորվել և ակտիվ է եղել 1935-1397 թվականներին[1]:

ՆկարագրությունԽմբագրել

Կագուլյարներն իրենց անունը ստացել են լրագրող Մորիս Պուժոյից։ Նա «Аксьон франсез» կազմակերպության առաջնորդներից էր: «La Cagoule»-ը, որը թարգմանաբար նշանակում է գլխարկ, դիմակ, աչքերի համար բացված հատվածով փակ գլխարկ է, որըք կազմակերպության անդամները կրում էին իրենց գաղտնի ժողովների կամ երդման արարողության ժամանակ:

Կագուլյարների կազմակերպությունը հիմնադրել են ինժեներ Էժեն Դելոնկլը և նրա համախոհները, որոնք «Аксьон франсез»-ի գործունեությունը համարում էին չափազանց թուլացած և կարծում էին, որ այն չի համապատասխանում Ֆրանսիայում ձախ և կոմունիստական շարժման դեմ վճռական պայքարի նպատակներին։ «La Cagoule»-ի ստեղծումն ու նրա բոլոր գործողություններն իրականացվել են լիակատար գաղտնիության մթնոլորտում: Կագուլյարները հատկապես ակտիվացան այն բանից հետո, երբ Ֆրանսիայում ձախ ժողովրդական ճակատը իշխանության եկավ 1936 թվականի ապրիլ-մայիսին կայացած ընտրություններից հետո: «La Cagoule»-ի անդամները պայթյուններ և ահաբեկչական գործողություններ էին իրականացնում ձախակողմյան գործիչների դեմ (օրինակ՝ մահափորձ իտալացի հակաֆաշիստ Ռոսելլինի եղբայրների նկատմամբ, 1937 թվական), փորձում էին կապեր հաստատել ու համախոհներ հավաքագրել բանակում: Զինված ուժերում ակտիվ աշխատանքը անհրաժեշտ էր ինչպես զենք ձեռք բերելու, այնպես էլ ամուր հենակետ ստեղծելու նպատակով՝ երկրում հեղաշրջում իրականացնելու համար տապալելով ժողովրդական ճակատի կառավարությունը:

Բացի Էժեն Դելոնկյից, «Аксьон франсез»-ից «Հեղափոխական գործողությունների գաղտնի կոմիտե» գաղտնի տեղափոխվեցին և սկսեցին այն ղեկավարել մի շարք հայտնի մարդիկ, ինչպիսիք են մարշալ Ֆ. դ'Էսպերը, դուքս Ժոզեֆ Պոցցո դի Բորգոն, գեներալ Դյուսենյորը, «L'Oréal» ընկերության հիմնադիր Էժեն Շուլլերը և այլք: Կագուլյարների առաջին գաղտնի հանդիպումներն անցկացվել են «L’Oréal» ընկերության վարչության շենքում:

1937-ի նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը զինված ապստամբության անհաջող փորձից հետո բացահայտվեց կագուլյարների դավադրությունը Երրորդ հանրապետության դեմ: Այս կազմակերպության հետաքննությունը Ֆրանսիայի ՆԳՆ-ն շարունակեց մինչ նոյեմբերի վերջ, ինչը հնարավորություն տվեց երկրի տարբեր շրջաններում գտնել թաքնված զենքի պահեստներ: 1938 թվականին «Հեղափոխական գործողությունների գաղտնի կոմիտեի» ավելի քան 120 անդամ ձերբակալվեց: Այնուամենայնիվ, 1938-ին Կ.Շոտանի կառավարության կողմից անցկացված դատական գործընթացների արդյունքում կագուլյարների մեծ մասը մնաց ազատության մեջ: Ավելին, 1941 թվականի հուլիսի 26-ի գիշերը նրանք Մոնտելիմար Մարքս Դոմրե քաղաքի հյուրանոցներից մեկում սպանեցին 1930-ականների վերջին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին, որը ջախջախել էր «La Cagoule» կազմակերպությանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Հեղափոխական գործողությունների գաղտնի կոմիտեի» նախկին անդամների մեծ մասը համագործակցում էր գերմանական օկուպացիոն իշխանությունների և մասնավորապես՝ Վիշիի կառավարության հետ[2]: Շուլլերը և Դելոնկլը կազմել էին այսպես կոչված «Սոցիալ-հեղափոխական շարժում» (Mouvement social révolutionnaire), որը գրավյալ տարածքներում բազմաթիվ զինված ​​գործողություններ էր կազմակերպում, ներառյալ՝ 1941 թվականի հոկտեմբերին սինագոգերում տեղի ունեցած պայթյունները: Ժոզեֆ Դարնանդը ստեղծել է «Légion française des»-ը, որի մեջ հավաքագրել է վետերան զինվորների։ Ավելի ուշ դրանից կազմավորվել է ֆրանսիական կոլլաբորացիոնիստական ​​ոստիկանությունը: Հետագայում Դարնանդը դարձել է «ՍՍ» կազմակերպության և Վիշիի կառավարության անվտանգության և հասարակական կարգի պետքարտուղար: Լրագրող Գաբրիել Ժանտեն հրատարակել է վիշիստների պաշտոնական թերթը (Revue de l'État):

Միևնույն ժամանակ, Կագուլյարների կազմակերպությանն էին պատկանում նաև ֆրանսիացի հայտնի քաղաքական որոշ գործիչներ, որոնք Ֆրանսիայի օկուպացիայի ընթացքում կապվել էին «Դիմադրության շարժման» հետ (օրինակ՝ Ֆրանսիայի ապագա նախագահ Ֆրանսուա Միտերանը

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cullen, S. (2018) World War II Vichy French Security Troops, Osprey Pub.
  2. Geoffrey Warner, "The Cagoulard Conspiracy" History Today (July 1960) 10#0 pp 443-450

ԳրականությունԽմբագրել

  • Michael Bar-Zohar: Bitter Scent: The Case of L’Oréal, Nazis, and the Arab Boycott. Dutton Books, London 1996, S. 264.
  • Michel Ferracci-Porri: Beaux Ténèbres. Normant 2008.
  • Gayle K. Brunelle / Annette Finley-Croswhite: Murder in the métro : Laetitia Toureaux and the Cagoule in 1930s France, Baton Rouge 2010.

ԱղբյուրներԽմբագրել