Ծվծվուկ Արաքսի
Ծվծվուկ Արաքսի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Silene araxina
|
Ծվծվուկ Արաքսի (լատին․՝ Silene araxina), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել20-40 սմ բարձրությամբ բազմամյա, գեղազարդային բույս է։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, իսկ ցողունայինները՝ նստադիր։ Ցողունների հիմքում խմբված են մահացած տերևների հիմքերը, որոնք կոշտ են ու չռված։ Պսակաթերթերը վարդագույն են և ունեն ենթաբաժակ[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հայտնի է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Սելիմի լեռնանցք, Ջերմուկ քաղաքի շրջակայք)։ Աճում է նաև Հյուսիս արևելյան Անատոլիայում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է վերին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1900-2400 մ բարձրությունների վրա, ժայռոտ տեղերում։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին սպառնացող հիմնական սպառնալիքներն են ճանապարհաշինությունը և ռեկրեցիոն տրորումը։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.