Ծուռ տնակ
Ծուռ տնակ (լեհ.՝ Krzywy Domek), գրասենյակային-առևտրային կենտրոն Լեհաստանի Սոպոտ քաղաքում։
![]() | |
Տեսակ | շենք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սոպոտ |
Հասցե | ul. Haffnera 6, 81-717 Sopot |
Ճարտարապետական ոճ | պոստմոդեռն ճարտարապետություն |
Բացված | 2004 |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Տեղեկություններ Խմբագրել
Գտնվում է Մոնտե Կասինոյի հերոսների փողոցում (լեհ.՝ Bohaterów Monte Cassino), թիվ 53 շինությունն է։
Կառուցվել է 2004 թվականին ճարտարապետներ Շոտինսկիների և Զալևսկու նախագծով։ Շինարարության համար ընտրված ոճը հիմնված է տեսողական պատրանքի, ճարտարապետական պոստմոդեռնիզմի, դեկոնստրուկտիվիզմի վրա[1]։
Այս նախագծի ճարտարապետները ոգեշնչվել են նկարիչներ Յան Մարցին Շանցերի և Պեր Օսկար Դալբերգի հեքիաթների նկարազարդումներից[1]։
Շենքի օգտակար մակերեսը մոտ 4000 մ² է։ Օբյեկտը «Ռեզիդենտ» առևտրի կենտրոնի մի մասն է։ Առաջին հարկում առևտրային տարածքներ են, ռեստորան և խաղային ավտոմատների սրահ[1]։ Երկրորդ հարկում են «Radio RMF FM»-ի և «Radio RMF МАXXX»-ի ստուդիաները[2]։
Պատկերասրահ Խմբագրել
-
-
-
Մուտքը
-
Տեսքը կողքից
-
Շենքի ներսույթը
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «MyBestPlace - Krzywy Domek, the extravagant “crooked house” of Sopot»։ mybestplace.com (անգլերեն)։ Վերցված է 2023-02-17
- ↑ «RMF FM Trójmiasto»
Արտաքին հղումներ Խմբագրել
- Շենքի ճարտարապետների կայքը
- Օսկար Գուստավ Դալբերգի հեղինակային կայքը
- Լուսանկարների պատկերասրահ
- Շենքի պաշտոնական կայքը Archived 2015-08-01 at the Wayback Machine.