«Ծուխ անտառում» ռուս.՝ «Дым в лесу»), մանկական արկածային ֆիլմ՝ նկարահանված Արկադի Գայդարի համանուն պատմվածքի հիման վրա, ռեժիսոր Եվգենի Կարելովի դիպլոմային աշխատանքը՝ ռեժիսոր Յուրի Չուլյուկինի մասնակցությամբ։ Ֆիլմը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի տեխնիկական աջակցությամբ ՎԳԻԿ ուսումնական կինոստուդիայում 1955 թվականին[1][2]։

Ծուխ անտառում
ռուս.՝ Дым в лесу
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵվգենի Կարելով և Յուրի Չուլյուկին
Սցենարի հեղինակՆիկոլայ Չուև
ԴերակատարներԳենադի Սայֆուլին
ՕպերատորԻգոր Չեռնիխ
ԵրաժշտությունԳրիգորի Ֆրիդ
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Տևողություն47 րոպե

Սյուժե խմբագրել

Սյուժեի հիմքում Արկադի Գայդարի համանուն պատմվածքն է, որի գործողության ժամանակը երկու տասնամյակ առաջ է տեղափոխվել։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են փոքր սահմանամերձ գյուղում։ Շրջանում գործում է թշնամու դիվերսանտների հանդուգն խումբ։ Նրանք հրկիզել են անտառը և խոցել իրենց հետևող ինքնաթիռը։ Հրդեհը սպառնում է տեղափոխվել խոշոր գործարան, և տեղի բնակիչները օգնության են հասնում հրշեջներին։

Վոլոդյա Կուրնակովն իր հարևանուհի Մարիա Սերգեևնային՝ անհետացած օդաչուի կնոջը, խնդրում է իրեն տանել օդանավակայան։ Հետադարձի ճանապարհին վթարային կանգառի ժամանակ Վոլոդյան գնում է անտառ և մոլորվում։

Բավական երկար թափառելով՝ նա հասնում է դաշտավայր, որտեղ տեսնում է ընկած ինքնաթիռը։ Կողքին ընկած էր վիրավոր օդաչուն, որը տղային ուղարկում է սահմանապահների մոտ՝ բացատրելով, թե որ քառակուսում պետք է փնտրել հրկիզողներին։

Դերերում խմբագրել

  • Գենադի Սայֆուլին – Վոլոդյա Կուռնակով
  • Լյուդմիլա Գենիկա-ՉիրկովաՎոլոդյայի մայրը
  • Անատոլի Բերլադին – Վասիլի Սեմյոնովիչ Ֆեդոսեև, օդաչու
  • Լ. Կուզնեցովա – Մարիա Սերգեևնա, օդաչու Ֆեդոսեևի կինը, Ֆենյայի մայրը
  • Իրա Լուզանովա – Ֆենյա, օդաչու Ֆեդոսեևի և Մարիա Սերգեևնայի դուստրը
  • Գ. Իլլին – սահմանապահ ուղեկալի պետ
  • Ս. Նեֆեդով – թռիչքային գնդի հրամանատար
  • Յու. Պոպով – դիվերսանտ
  • Բորիս Կամչատով – դիվերսանտ

Նկարհանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Չուև
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Եվգենի Կարելով, Յուրի Չուլյուկին
  • Բեմադրող օպերատորներ՝ Վլադիմիր Մինաև, Իգոր Չերնիխ
  • Կոմպոզիտորներ՝ Գրիգորի Ֆրիդ, Միխայիլ Ստարոկադոմսկի
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ն. Ալեքսանդրովիչ, Վադիմ Կորոստիլև
  • Հնչյունային ռեժիսոր՝ Սեմյոն Լիտվինով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծուխ անտառում» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ծուխ անտառում» ֆիլմը kinopoisk.ru կայքում