Ծով է իմ վիշտն, անափ ու խոր

Հովհաննես Թումանյանի քառյակ

«Ծով է իմ վիշտն, անափ ու խոր», Հովհաննես Թումանյանի քառյակներից։

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1917
Հրատարակչություն«Գեղարվեստ» հանդես
ՎիքիդարանԾով է իմ վիշտն, անափ ու խոր

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1917 թվականի փետրվարի 9-ին[1]։ Թումանյանի ընտանիքի արխիվի Նվարդ Թումանյանի ալբոմում պահվում է ստեղծագործության մեկ ինքնագիր[2]։ Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1921 թվականի Թիֆլիսում լույս տեսնող «Գեղարվեստ» հանդեսի 7-րդ համարի 66֊րդ էջում[3], այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 45֊րդ էջում, իսկ հետո Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 205֊րդ էջում։

Ստեղծագործությունն արտատպվում է 1920 թվականին Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանում մեկնարկել են թումանյանական օրերը». haydzayn.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 517.
  3. «Հովհաննես Թումանյանի թանգարան». www.toumanian.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.