Ծովինար Բեքարյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ծովինար Արայի Բեքարյան (փետրվարի 23, 1940(1940-02-23), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի նկարչուհի, Ռուսաստանի նկարիչների և Սանկտ Պետերբուրգի ակվարելիստների միության անդամ։

Ծովինար Բեքարյան
Ի ծնեԾովինար Բեքարյան
Ծնվել էփետրվարի 23, 1940
ԾննդավայրԼենինգրադ ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջան1964 - առայժմ
ՀայրԱրա Բեքարյան

Կենսագրություն խմբագրել

Ծովինար Բեքարյանը ծնվել է 1940 թվականին Լենինգրադում, նկարիչներ Արա և Դիա Բեքարյանների ընտանիքում։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին մոր հետ տարհանվել է Լենինգրադից Սարատովի շրջան, իսկ հետո կարճ ժամանակով տեղափոխվել Հայաստան։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել են Լենինգրադ։ Մորը կորցրել է վաղ տարիքում։ Սկզբում ավարտել է Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտին կից դպրոցը, իսկ 1964 թվականին Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինը (Ա․ Ա․ Միլնիկովի արվեստանոց)։ Ավարտական տարուց սկսել է ցուցադրվել։ Մասնակցել է Ռուսաստանի և արտասահմանյան բազմաթիվ ցուցահանդեսների[1][2]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Մասնակցում է «Պետերբուրգի հոգին» (ռուս.՝ Душа Петербурга), «Պետերբուրգի գեղեցկուհի» (ռուս.՝ Петербургская красавица), Պետերբուրգի սպիտակ գիշերները[3][4] (ռուս.՝ Белые ночи Петербурга), Պետերբուրգյան կավճաներկ (ռուս.՝ Петербургская пастель), «Պետերգոֆի պալատներն ու զբոսայգիները կավճարվեստում»[5] (ռուս.՝ Дворцы и парки Петергофа в искусстве пастели) նախագծերին։ Տարբեր պատկերասրահներում ունեցել է յոթ անհատական ցուցահանդես[6]։ Ծովինար Բեքարյանը դասավանդում է StArt_Ակադեմիայում ակադեմիայում[7]։

Անդամություն խմբագրել

  • Նկարիչների միության Լենինգրադյան բաժանմունքի անդամ (1964),
  • ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1966),
  • Ռուսաստանի նկարիչների միության անդամ (1968),
  • Սանկտ Պետերբուրգի ակվարելիստների միության անդամ (1998),

Նկարները ցուցադրվում են խմբագրել

Ծովինար Բեքարյանի ստեղծագործությունները մշտական ցուցադրվում են մի շարք պատկերասրահներում և թանգարաններում։

  • Տրետյակովյան պատկերասրահ,
  • Ռուսական թանգարան,
  • Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարան,
  • Վոլոգդայի պատկերասրահ,
  • Կոմսոմոլսկ Ամուրի կերպարվեստի թանգարան,
  • Նովգորոդի Պետական միացյալ թանգարան-արգելոց,
  • Պսկովի Պետական թանգարան-արգելոց,
  • Բուլղարիայի, Գերմանիայի, Ռումինիայի ԱՄՆ, Ֆրանսիայի մասնավոր հավաքածուներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Старый старый шкаф Дзовинар Бекарян (Живопись, графика) (ռուս.)
  2. Дзовинар Бекарян «Мой милый, милый, старый дом» (ռուս.)
  3. Дзовинар Бекарян «Этюды в пастельных тонах»(չաշխատող հղում) (ռուս.)
  4. saint-petersburg (ռուս.)
  5. Этюды в пастельных тонах Արխիվացված 2012-09-12 Wayback Machine (ռուս.)
  6. «http://starina.info/». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  7. StArt_Ակադեմիայի մասին(չաշխատող հղում) (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել