Ծովափնյա նավահանգիստը (կտավ)

Էժեն Բուդենի նկար

«Ծովափնյա նավահանգիստը», ֆրանսիացի գեղանկարիչ, պլեներային բնանկարի հիմնադիր Էժեն Բուդենի (1824 - 1898)[1] ստեղծած կտավը։ Ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի եվրոպական հավաքածու մշտական ցուցադրության բաժնում[2]։ Բուդենը ծովանկարներ ստեղծել է ստեղծագործական ավելի ուշ շրջանում։ Դրանք ծովափնյա գեղեցկությամբ ու լույսով ողողված օդային բնանկարները են՝ լի խոնավ, արծաթավուն, թափանցիկ մթնոլորտով[3], որտեղ նկարիչը փոխանցել է բնության վաղանցիկ իրավիճակները, հիմնականում փոթորկից առաջ կամ հետո։

«Ծովափնյա նավահանգիստը»
տեսակգեղանկար
նկարիչԷժեն Բուդեն
տարի19-րդ դար
բարձրություն36
լայնություն58
ժանրծովանկար
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
gallery.am
Ծանոթագրություններ

Տվյալներ խմբագրել

Նկարն ունի 36 սմ բարձրություն, 58 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էժեն Բուդեն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
  2. Ծովափնյա նավահանգիստը ՀԱՊ-ում
  3. Էժեն Բուդենի մասին ՀԱՊ-ում

Արտաքին հղումներ խմբագրել