Ծովայինների Վալենտինի նվեր

Ծովայինների Վալենտինի նվեր (անգլ.՝ Sailor's valentine), հուշանվեր, պատրաստված մեծ քանակությամբ խեցիներից։ Անունը ծագել է Վալենտինի բացիկների նմանությամբ, որոնք նվիրում են սիրած մարդկանց Սուրբ Վալենտինի օրը։ Ստեղծման տարեթիվը հայտնի չէ, բայց հայտնի է, որ սկսել է օգտագործվել 1830-1890 թվականներին։ Ծովայինները նվիրել են իրենց հարազատներին և սիրելիներին[1]։ Ծովայինների Վալենտինի նվերների մեծ մասը պատրաստվել են Բարբադոս կղզում, որը երկար ժամանակ կարևոր ծովային նավահանգիստ էր։ Ըստ պատմաբանների բարբադոսցի կանայք նվերները պատրաստել են տեղական և Ինդոնեզիայից ներկրված ծովային խեցիներից[1]։

1870-ական թվականների ծովայինների Վալենտինի նվերներ
Ծովայինների թանգարանի հավաքածուից Նյուպորտ Նյուս, ԱՄՆ

Ջոն Ֆոնդասը Ծովայինների Վալենտինի նվեր (անգլ.՝ Sailors' Valentines) իր գրքում, գրել է որ տվյալ հուշանվերները հիմնականում վաճառվել են Բելգրեյվ եղբայրներին պատկանող Բրիջթաունի Նոր հուշանվերների խանութում[2]։

Ծովայինների Վալենտինի նվերը հիմնականում ութանկյուն ապակեպատ փայտյա տուփ է 20-40 սմ լայնությամբ։ Ապակու տակ բազմագույն ծովային խեցիներից հավաքված է, որպես կանոն սիմետրիկ նկար։ Մեծ մասամբ պատկերի կենտրոնում «քամիների վարդ» և «սիրտ» պատկերներն են։ Շատ դեպքերում նկարի կենտրոնում սիրային ուղերձ է գրված։

Այժմ ծովայինների Վալենտինի նվերները հավաքորդության առարկա են և վաճառվում են հուշանվերների խանութներում[3]։ Վալենտինի նվերների մեծ հավաքածու ունի ԱՄՆ Մասաչուսեթսի «Նանտակետ» թանգարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fondas, John. Sailors' Valentines, Rizzoli International Publications, 2002
  2. See also Norma Faria, «Scrimshaw Art in Bequia», Caribbean Compass, March 1998
  3. Constance Marshall Miller, Mary S. Page, Ann T. Schutt, and Grace L. Madeira, Sailors' Valentines: Their Journey Through Time, Schiffer Publishing, 2006