Ծովակ լիճ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովակ (այլ կիրառումներ)
Չլդըր (Ծովակ Հյուսիսո) (թուրքերեն՝ Çıldır), լիճ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Գտնվում է Թուրքիայի Արդահանի մարզում, լավային արգելափակման ծագում ունի։ Հայելու մակերեսը 85 կմ² է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը 42 մ է։ Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով։ Երկարությունը հյուսիսից հարավ մոտ 20 կմ է, լայնությունը՝ հյուսիսում 16 կմ։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Թուրքիա Արդահանի մարզ | |
Ավազանի մակերեսը | 123,0 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 42 մ | |
Վիքիպահեստում |
Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը խառն է։ Լճում և գետում ապրում է կարմրախայտը։1578 թվականին, օգտագործելով Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, թուրքերը վերսկսեցին պատերազմը Չըլդրի ափին։ Չըլդըրը բացի "Ծովակ" անվանումից հայերեն այլ անվանում չունի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովակ լիճ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 135)։ |