Ծնկլտան գեղգեղին (լատին․՝ phylloscopus collybita), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Ծնկլտան գեղգեղին
Ծնկլտան գեղգեղին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք շահրիկևեր
Լատիներեն անվանում
phylloscopus collybita
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Կառուցվածք խմբագրել

 

Մարմնի երկարությունը՝ 10-11 սմ է, թևերի բացվածքը՝ 15-21 սմ, կենդանի զանգվածը՝ 7,8 գ։ Փոքրիկ է. առաջնային փետուրները կարճ են, ոտքերը՝ սևավուն։ Հասունի մարմինը վերևից մոխրավուն դարչնագույն-կանաչ է, ներքևից՝ սպիտակ-դեղնավուն, կտուցը՝ մուգ։ Երիտասարդի մարմինը վերևից կանաչ-մոխրագույն է, թափահարող փետուրները՝ դեղին երիզով, թևին կա բաց գույնի շերտ։ Աշխույժ է, կեր է որոնում գետնից մինչև ծառերի գագաթը։ Հաճախ պոչը տմբտմբացնում է։ Երկհնչյուն երգը հաճախակի է կրկնվում։ Բնակվում է անտառներում, չուի ընթացքում լայնորեն տարածված է։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը՝ մարտի 2-րդ կեսից։

Բազմացում խմբագրել

Հարսանեկան զույգերը ձևավորվում են ապրիլի վերջից մայիսի 1-ին կեսը։ Ձվերի լրիվ քանակով պատրաստ բները հայտնվում են մայիսի վերջ-հունիսի ընթացքում, կրկնակի բնադրման դեպքում՝ հուլիսի 1-ին կեսին։ Բույնը գավաթաձև է կամ գնդանման՝ չոր խոտաբույսերից։ Բնադրում է գետնին մոտ։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ մուգ պտերով 4-7 ձու։ Թխսակալում է էգը՝ 14 օր։ Ձագերին կերակրում է էգը։ Ձագերը բնից զանգվածաբար հեռանում են հունիսի վերջից օգոստոսի սկիզբը։ Այդ ընթացքում ի հայտ են գալիս նաև թռիչքին համեմատաբար թույլ տիրապետող ձագերից և ինքնուրույն կերակրվող երիտասարդ թռչուններից բաղկացած ընտանիքներ։ Ծ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնկլտան գեղգեղին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծնկլտան գեղգեղին» հոդվածին։