Աղոթող միանձնուհին (շվեդ . Knäböjande nunna, «Ծնկած միանձնուհին»), շվեդ նկարիչ Մարտին վան Մեյտենսի 1731 թվականի երփնագիր է, որն այժմ գտնվում է Ստոկհոլմի Ազգային թանգարանում[4]։ Այն պղնձի վրա նկարված կրկնակի նկար է[4], որի մի կողմում պատկերված է աղոթող միանձնուհի, իսկ հետևի մասում՝ էրոտիկ պատկեր է[5][6]։

Աղոթող միանձնուհին
2
տեսակգեղանկար
նկարիչՄարտին վան Մեյտենս[1]
տարի1731[1]
բարձրություն28 սանտիմետր[1]
լայնություն21 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր[1]
նյություղաներկ և պղինձ
գտնվում էՇվեդիայի ազգային թանգարան
հավաքածուՇվեդիայի ազգային թանգարան[2]
սեփականատերԿառլ Գուստավ Տեսին[3]
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Նկարում պատկերված է երիտասարդ միանձնուհի, որ ծնկադիր աղոթարանի վրա աղոթում է։ Աղոթարանի վրա կարմիր ծածկոց կա և բաց աղոթագիրք[7]։ Միանձնուհին շրջվել է դեպի ձախ և ժպտում է։ Ճաղերի հետևից երիտասարդ կնոջը դիտում է տարեց միանձնուհի[8]։

Նկարի իմաստը իսկապես հասկանալու համար հարկավոր է տեսնել նկարի հակառակ երեսը։ Դարձերեսին երևում է նույն միանձնուհին ետևից, բայց նրա սքեմը բարձրացված է գոտուց վեր՝ դիտողին ցույց տալով նրա հետույքը, որն այս դեպքում համապատասխանում է դիմերեսի վրա ներկա պառավին. պատրանք, և ակնհայտ կրոնականությունը խավարվում է կոնկրետ զգայականությամբ, որն ուժեղացնում է այս կնոջ մարմնի մարմնականությունը[5]։

Մեյթենսը նկարը ստեղծել է Ավստրիայի Մարիա Թերեզայի Վիեննայի արքունիք տեղափոխվելուց անմիջապես առաջ։ Կայսրուհու արքունիքում նա երբեք նման հակասական գործեր չի ստեղծել (քանի որ Մարիա Թերեզային դուր չեն եկել իր պալատներում առկա մերկ առասպելական կերպարները և ծածկել է տվել դրանք, ըստ հնարավորության), այլ ավելի շուտ դիմանկարներ կամ պալատական կյանքի տեսարաններ[5][9]։ Հետևաբար, այս նկարը մի տեսակ եզակի է նկարչի կարիերայում, որը, հավանաբար, լինելով համոզված բողոքական, պարզապես նպատակ է ունեցել ծաղրել կաթոլիկությունը[9]։

Եթե նկատի ունենանք ժամանակի սովորույթները, ապա այս նկարը բեմադրում է եռակի օրինազանցություն՝ լինելով գայթակղության տեսարան երկու կանանց միջև (լեսբիական կապ), կրոնավոր կանանց միջև կամ երիտասարդ կնոջ և տարեց կնոջ միջև, որի դիտակետը երկրորդ պատկերում համընկնում է հանդիսատեսինի հետ[8]։ Նկարը նաև սկանդինավյան «ծածկված նկարների» մասին վկայություն է, որոնք լայնորեն տարածված էին 18-րդ դարում, հատկապես Ֆրանսիայի թագավորությունում՝ սրանք կտավներ էին, որոնք մի կողմից ցույց էին տալիս սովորական և անմեղ պատկեր, որն իրականում ծածկում էր նկարի հակառակ երեսի չարաճճի պատկերը։ Նման մոտեցում կար Ֆրանսուա Բուշեի որոշ կամ Ֆրանցիսկո Գոյայի երկու՝ «Հագնված մախա» և «Մերկ մախա» կտավներում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=117881&viewType=detailView
  2. http://europeana.eu/portal/record/2048005/Athena_Plus_ProvidedCHO_Nationalmuseum__Sweden_117881.html
  3. https://www.derstandard.at/story/2000010900818/martin-van-meytens-portraetkunst-mit-ausfluegen-ins-frivole
  4. 4,0 4,1 «Nationalmuseum - Kneeling Nun» (անգլերեն).
  5. 5,0 5,1 5,2 Stollberg-Rilinger, Barbara (2022 թ․ հունվարի 18). Maria Theresa: The Habsburg Empress in Her Time (անգլերեն). Princeton University Press. ISBN 978-0-691-21985-1.
  6. «Dietro il quadro, il lato nascosto dell'arte» (իտալերեն). 2015 թ․ դեկտեմբերի 19.
  7. Byer, Silvia Giovanardi; Cecchini, Fabiana (2017 թ․ մայիսի 11). Representations of Female Identity in Italy: From Neoclassism to the 21st Century (անգլերեն). Cambridge Scholars Publishing. էջեր 58–59. ISBN 978-1-4438-9272-8.
  8. 8,0 8,1 8,2 «Les variantes habillé-déshabillé (version moins chaste) - - Variantes Boucher Dali Goya Ingres Renoir Wiertz - - artifexinopere» (ֆրանսերեն).
  9. 9,0 9,1 «Monja arrodillada - Martin van Meytens» (իսպաներեն).