Ծխաբույս վայլանտիի
բույսերի տեսակ
Ծխաբույս վայլանտիի | |
Ծխաբույս վայլանտիի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Կակաչազգիներ (Papaveraceae) |
Ենթաընտանիք | Ծխաբուսայիններ (Fumarioideae) |
Ցեղ | Ծխաբույս (Fumaria) |
Տեսակ | Ծխաբույս վայլանտիի (F. vaillantii) |
Միջազգային անվանում | |
Fumaria vaillantii |
Ծխաբույս վայլանտիի (լատին․՝ Fumaria Vaillantii), ծխաբույսազգիների ընտանիքի միամյա մոլախոտ։ Ծլում է հիմնականում գարնանը, ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Հարավային կիսագնդում կարող է հանդես գալ նաև ձմեռող ձևերով։ Ունի ուժեղ ճյուղավորված առանցքային արմատ, որը թափանցում է մինչև 30 սմ խորությամբ։ Տերևները կապտականաչավուն են, եռակի փետրաձև, որոնք բաժանվում են մատնաձև բարակ տերևիկների։ Ունի կապտամանուշակագույն ծաղկաբույլ, որի գույնը տերևների գույնի հետ ստեղծում է ծխի տպավորություն, որից և առաջացել է անվանումը։ Ունի մանր, կանաչավուն պտուղներ։ Մեկ բույսը տալիս է 300-1600 սերմ, բազմանում է միայն սերմերով։ Տարածված է գրեթե ողջ Եվրոպայում։
Աղբյուրներ խմբագրել
- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխաբույս վայլանտիի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխաբույս վայլանտիի» հոդվածին։ |