Ծիրանավոր եկեղեցի

եկեղեցի

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ծիրանավոր եկեղեցի
Ծիրանավոր եկեղեցին 2009 թ. օգոստոսին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱշտարակ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հիմնական ամսաթվերը5-րդ դար
Ներկա վիճակԿիսավեր
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ5-րդ դար
Կառուցման ավարտ6-րդ դար
Հիմնադրված5-րդ դար
Շինանյութծիածանագույն տուֆ
Քարտեզ
Քարտեզ
 Tsiranavor Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Կառուցվել է 5-6-րդ դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի՝ գմբեթը պահող սյուներով։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում՝ առանց ծածկի և հարավային պատի։ Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մ լայնություն և 25,3 մ երկարություն։ Աղոթասրահը (9,5 x 19,5) երեք զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է միջին և կողքի նավերի, որոնց արևելյան կողմում համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում՝ պայտաձև, աբսիդը և նրա կողմերում՝ քառակուսի ավանդատները։

Անվան ծագումը խմբագրել

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 127