Բացել գլխավոր ցանկը

Սպիտակավոր եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Սպիտակավոր
Spitakavor church, Ashtarak.jpg
Սպիտակավոր եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Աշտարակ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրագածոտնի թեմ
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԿիսավեր
Ժառանգության կարգավիճակՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ5-րդ դար
Կառուցման ավարտ6-րդ դար
Կոորդինատներ: 40°17′58.660800099994″ հս․ լ. 44°21′55.501200100003″ ավ. ե. / 40.29962800002777357° հս․. լ. 44.36541700002777588° ավ. ե. / 40.29962800002777357; 44.36541700002777588

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Ներկայումս Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցուն։ Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կվերականգնվի մինչև 2015 թ սեպտեմբերը[փա՞ստ]։

Անվան ծագումԽմբագրել

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել