Կորթին
Կորթին | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Satureja
L., 1753
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
այլ անվանումներ | ||||||||||||
ծոթրին, ծիթրոն | ||||||||||||
|
Կորթին (այլ անվանումներ՝ ծոթրին, ծիթրոն, ծիտրոն, ծիթորի)[1] (լատին․՝ Satureja), խուլեղինջածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա խոտեր, կիսաթփեր և թփեր են։ Կոթրինն մոտ 30 տեսակ։ Շատ տեսակներ պարունակում են եթերայուղեր։ Տարածված է գլխավորապես միջերկրածովյան երկրներում։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԿոթին մեքսիկական՝ ծաղիկը
|
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15–50 սմ։ Տերևները նշտարաձև են, հակադիր, սրածայր։ Ծաղիկները մանր են, կլորավուն, ձվաձև, բաց վարդամանուշակագույն, ծաղկաբույլում՝ 3–5 ծաղիկ։ Պտուղը քառաբաժան ընկուզիկ է։ Սերմերը մանր են, կլորավուն, ձվաձև։ Հոտավետ Կորթինի ցողունը ճյուղավորվող է, 20-30 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև, ծաղկաբույլում կա 3-5 ծաղիկ։ Սերմերը մանր են, կլորավուն, ձվաձև։ Սննդի մեջ, որպես համեմունք, օգտագործվում են թարմ և չորացրած տերևները։
Նշանակություն և կիրառում
խմբագրելԴեղաբույս է. պատրաստուկներն օգտագործվում են որպես ցավամոքիչ, խորխաբեր միջոց, փորկապության և այլ դեպքերում։ Պարունակում է եթերայուղեր (օգտագործում են օծանելիքի, կոնյակի, լիկյորի արտադրության, սննդի արդյունաբերության մեջ)։ Թարմ և չորացրած տերևները լավորակ համեմունք են։ Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում է որպես ցավամոքիչ, նաև փորկապության դեմ։
Դասակարգում
խմբագրելՏեսակներ
խմբագրելԴասը ընդգրկում է 30-ից 52 տեսակ[2]
Տաքսոնոմիա
խմբագրելԿորթին դասը մտնում է Lamiaceae ընտանիքի և Lamiales կարգի մեջ։
21 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) |
e1 | |||||||||||||||
Կարգ Խուլեղինջածաղկավորներ | դասԿորթին | f1 | ||||||||||||||
ԲաժինԾաղկավորներ կամ Ծածկասերմեր | ընտանիք Խուլեղինջազգիներ | e2 | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
մոտ 210 դաս | f2 | ||||||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ բառարան.հայ - ծոթրին
- ↑ По данным сайтов GRIN и NCBI и TPL (см. карточку растения).
Գրականություն
խմբագրել- Борисова А. Г. Род 1290. Чабер — Satureja // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1954. — Т. XXI. — С. 413—426. — 703 с. — 3000 экз.
- Siegmund Seybold (Hrsg.)։ Schmeil-Fitschen interaktiv. CD-ROM, Version 1.1, Quelle & Meyer, Wiebelsheim 2002, ISBN 3-494-01327-6.
- Avril Rodway։ Kräuter und Gewürze. Die nützlichsten Pflanzen der Natur - Kultur und Verwendung. Tessloff Verlag, Hamburg 1980, ISBN 3-7886-9910-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 656)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորթին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորթին» հոդվածին։ |