Ծառհովարաններ, արոտավայրերում, կենդանիների ջրման կետերում, ֆերմայամերձ տարածքներում, ոչխարների ճամբարատեղերի և ցերեկային մակաղատեղի վայրերին մոտ, արևայրուքից ու արևահարությունից գյուղատնտեսական կենդանիներին պատսպարելու նպատակով ստեղծված անտառտնկարկներային պաշտպանական անտառտնկարկների տիպերից են։ Ծառհովարանները կազմված են 8–40 խումբ ծառերից կամ փոքրաչափ հովարաններից՝ բաժանված 6-20 մ լայնությամբ քամու միջանցքներով։ Փոքրաչափ հովարանների մակերեսը 100-900 մ² է, ծառհովարաններինը՝ 0,3-1,2 հա։ Փոքր աչափ հովարանում ծառերի հեռավորությունը 3-6 մ է։ Ծառհովարաններում տնկում են տվյալ զոնայի համար առավել կայուն ծառեր ու թփեր, որոնք ունեն հակամանրէային հատկություններ։ Թռչնաբուծական ֆաբրիկաների մոտ տնկում են հատապտղային թփեր (հաղարջենի, բալենի, քարազկեռենի)։ Բնափայտային բուսատեսակներից նախընտրելի են պտղատուները (ծիրանենի, տանձենի, խնձորենի, սալորենի, թթենի և այլն)։ Ծառհովարանները ստեղծվում են 3-5 տարեկան տնկիներով։ Շահագործումն սկսում են հիմնումից 2 տարի հետո։ Մեկ կենդանու համար բնականոն պատսպարման անհրաժեշտ հովարանային մակերեսը (մ² ) ոչխարների համար 2,5-3 է, գառների՝ 1,5-2, խոշոր եղջերավոր կենդանիների՝ 10-12, հորթերի՝ 4-6, թռչունների՝ 0,2-0,3:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։