Ծառի վրա, Լուի դը Ֆյունեսի ֆրանսիական կինոկատակերգությունը։

Ծառի վրա
ֆր.՝ Sur un arbre perché
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրկինոկատակերգություն
Թվական1971
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՍերժ Կորբեր[1][2]
ՊրոդյուսերՌայմոն Դանոն
Սցենարի հեղինակՍերժ Կորբեր և Ջան Հալեյն[3]
ԴերակատարներԼուի դը Ֆյունես[2][1], Ջերալդին Չապլին[2][1], Ֆրանկո Վոլպի[1], Հանս Մեյեր[1], Օլիվիե դը Ֆյունես[1], Ալիս Սապրիչ[1], Պոլ Պրեբուա[1], Ֆրանկո Վոլպի[1], Հանս Մեյեր[1], Պիեռ Ռիշար, Շառլ Բայար, Էդուար Ֆրանկոմ, Ֆեռնան Բերսե[1], Ֆեռնան Սարդու, Ֆրանսինեդ, Անրի Գեգան, Ժան Բերգե, Ժան Հյոբեյ, Ժան Պանիսե[1], Ժան-Ժակ Դեբլո[1], Պասկալ Մազոտի[1], Ռոլան Արմոնտել[1], Սերժ Կորբեր և Ալբեր Օժիե[3]
ՕպերատորԷդմոն Սեշան
ԵրաժշտությունԱլեն Գորաժյե
Տևողություն87 րոպե

Սյուժե խմբագրել

Անրի Ռուբյեի ճանապարհաշինական ընկերությունը հրապարակորեն հրաժարվում է ֆրանս֊իտալական ավտոստրադայի կառուցման պայմանագրից հօգուտ իր մրցակիցների և գաղտնի ուղևորվում է Իտալիա, որպեսզի երաշխիք ստանա իտալական կողմից, որ պայմանագիրը կստանա հենց իր կազմակերպությունը։ Իտալիայից վերադառնալով բարձր տրամադրությամբ՝ Ռուբյեն ինքը չուզենալով ճանապարհին վերցնում է երկու ուղևոր՝ երիտասարդ մարդուն (Օլիվիե դը Ֆյունես), ով ճանապարհորդում էր ավտոստոպով և աղջկան (Ջերալդինա Չապլին)՝ ում մեքենան փչացել էր։ Գիշերը Ռուբյեն կորցնում է ինքնակառավարումը և մեքենան հայտնվում է ճանապարհից դուրս։ Արթնանալով՝ ուղևորներն ու վարորդը չեն կարողանում հասկանալ թե ինչ է պատահել։ Հաջորդ առավոտ պարզվում է, որ մեքենան, ընկնելով զառիթափից, ընկել է ծառի վրա։

Մի քանի օրից Ռուբյեի գլխին միտք է ծագում գետնին գցել շիշ պատահածի մասին տեղեկությամբ։ Հաղորդագրությունը հայտնվում է ոստիկանության ձեռքում։ Պատահածի վայրում տարածվում են ասեկոսեներ Ռուբյեի և իր ուղևորուհու սիրային կապի մասին, ում հետ նա իբր գաղտնի ժամանակ է անցկացրել Իտալիայում։ Այդ ասեկոսեները չէին կարող չհասնել Ռուբյեի կնոջը և աղջկա ամուսնուն, ովքեր նույնպես գնում են դեպքի վայր՝ տեսնելու իրենց սիրահարների մահը։

Այդ ժամանակ Ռուբյեի մրցակիցներն իմանում են, որ իտալական կողմը կարող է ստորագրել նրանց հետ պայմանագիրը, միայն Ռուբյեի հրաժարականի կամ մահվան ժամանակ։ Այդ ձևով Ռուբյեի մահով հետաքրքվածներն ու նրան այդ հարցով օգնողներն ավելի շատ են դառնում։

Դերերում խմբագրել

  • Լուի դը Ֆյունես֊ Անրի Ռուբյե
  • Օլիվիե դը Ֆյունես ֊ ավտոստոպով ճանապարհորդող
  • Ջերալդինա Չապլին ֊ Մադամ Մյուլեր
  • Ալիս Սապրիտչ ֊ Լյուսյեն Ռուբյե, Անրի Ռուբյեի կին
  • Հանս Մեյեր ֊ Մյուլերի խանդող ամուսին
  • Փոլ Պրեբրուա ֊ ռադիոռեպորտյոր

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել