Ծաղրածուներ (քանդակ)
«Ծաղրածուներ» (ռուս.՝ «Клоуны»), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 2002 թվականին տեղադրվել է Ցվետնոյ բուլվարի կրկեսի դիմաց։ Արձանախմբի զբաղեցրած մակերեսը շուրջ 60 քառակուսի մետր է։ Հուշարձանը նվիրված է կրկեսի ժառանգական արտիստ և Ցվետնոյ բուլվարի կրկեսի հիմնադիր Ալբերտ Սալամոնսկուն և մեծանուն ծաղրածու և դերասան Յուրի Նիկուլինին։ Հեղինակն է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին։
«Ծաղրածուներ» | |
---|---|
Այն հրապարակը, որտեղ տեղադրված է արձանախումբը | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2002 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Արձանախումբ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Sculptures of clowns on Tsvetnoy Boulevard Վիքիպահեստում |
Պատմություն և գտնվելու վայր
խմբագրելՀուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 2002 թվականի հունիսի 14-ին Մոսկվայի այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովի ներկայությամբ[1]։ Բացման իրական ամսաթվին հակասում է հորինվածքն ավարտող ճամպրուկի վրայի «Ծերեթելի 2004» մակագրությունը։ Ենթադրվում է, որ դա հուշարձանի բացման նախատեսվող տարեթիվն է։
Հորինվածքը տեղադրված է Ցվետնոյ բուլվարի Նիկուլինի անվան մոսկովյան կրկեսի դիմացի մայթին, քանի որ անմիջապես կրկեսի հարևանությամբ տեղ չի գտնվել։ Հուշարձանը տեղադրելու համար ամրացվել է հողը և սալարկվել են ճեմուղիները, իսկ հանգստացողների հարմարավետության համար տեղադրվել են նստարաններ։
Այս քանդակի փոքր պատճենը տեղադրվել է Վրացական հրապարակում, քանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելիի արվեստանոցի մոտ[2]։
Նկարագրություն
խմբագրելՀորինվածքի կենտրոնը շատրվանն է, որի թասը թաքնված է բրոնզե ճաղերի տակ, որի միջով ցայտում են ջրի տարբեր շիթեր, այդ թվում՝ թույլ, որոնք ամռանը գրավում են երեխա ուշադրությունը։ Շատրվանի կենտրոնում տեղադրված է միանիվ հեծանվի վրա նստած և «անձրևի» տակ ընկած ծաղրածուի քանդակը։ Արտիստն ակնհայտորեն ինչ-որ տեղ է շտապում, բացում է իր անձրևանոցը և չի նկատում, թե ինչպես է իր ճամպրուկից ընկնում ևս մեկ ծաղրածու, որը ոտքերով հուսահատ կառչում է ճամպրուկի եզրերից՝ հույս ունենալով խուսափել անկումից[1][2]։
Հորինվածքի երկրորդ մասում մեկը մյուսի վրայով ցատկող երկու ծաղրածուներն են։ Հաջորդ քանդակը պատկերում է ծաղրածուի, որը զարմացած քարացել է գլուխկոնծի տալուց առաջ։ Հորինվածքի չորրորդ մասում նստած ծաղրածու է, որն ակնհայտ հետաքրքրությամբ հետևում է տեղի ունեցող ամեն ինչին։ Յուրօրինակ ավարտ են ծառայում ծաղրածուական մոռացված պարագաները՝ ճամպրուկը, կոշիկը, ձեռնափայտը և գլխարկը[1][2]։
Պատկերասրահ
խմբագրել-
Արձանախմբի կենտրոնական հատվածը շատրվանով
-
Կենտրոնական հատվածի ծաղրածուները
-
Մեկը մյուսի վրայով ցատկող ծաղրածուները
-
Ծաղրածուներից մեկը