Ծաղկունյաց

լեռ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում (Ծաղկունյաց լեռներ)

Ծաղկունյաց, լեռնագագաթ Հայաստանի Կոտայքի մարզում, Ծաղկունյաց լեռներում, Ծաղկաձոր քարլաքից 5 կմ արևմուտք[1], Արզական, Բջնի, Մարմարիկ, Հանքավան գյուղերի տարածքում։ Բարձրություն 2821 մ[2]։

Ծաղկունյաց
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԿոտայքի մարզ
ԼեռնաշղթաԾաղկունյաց լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2821 մետր

Ներկայացված է նռնաքար, տուրմալին և գրաֆիտ պարունակող քվարց-փայլարային թերթաքարերով, ամֆիբոլիտներով, դոլոմիտային և կալցիտային մարմարներով, որոնց մեջ ներդրված են գրանիտագնեյսների, տրոնդեմիտների, սերպենտինիտների և գաբրոների բազմաթիվ մարմիններ։

Կազմություն խմբագրել

Կազմված է Արզականի միջին պրոտերոզոյան 3 կմ հզորության (ենթարկվել է ամֆիբոլիտային ֆացիայի փոխակերպման) և Հանքավանի վերին պրոտերոզոյան 2 կմ հզորության (ենթարկվել է կանաչքարային փոխակերպման) հաստվածքներից։

Պարունակում է տիտանի, ոսկու, պղնձի, մոլիբդենի, երկաթի և ճառագայթաակտիվ նյութերի պաշարներ։ Ծաղկունյաց բյուրեղային զանգվածի փոխակերպային ապարները հարուստ են գրաֆիտի, բորլ, մագնեզիումի, մարմարի պաշարներով։

 
Համայնապատկեր Դալար լեռան գագաթից․ կենտրոնում Ծաղկունյաց լեռն է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 59 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 839 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։