Ծաղկարի (գետ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկարի (այլ կիրառումներ)
Ծաղկարի, Ծաղքար, Սակկար, Սակկարսու, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Ողջիի աջ վտակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների Ծաղկարի լճից և Քաջարան քաղաքում միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 12 կմ[1][2]։ Ծաղկարի գետի վերնամասում, Քաջարան քաղաքից մոտ 10 կմ հարավ-արևմուտք, 3271,5 մ բարձրության վրա գտնվում է «Ծաղկարի» լիճ ջրագրական հուշարձան[3]
Ծաղկարի | |
---|---|
Ծաղկարի գետը Քաջարան քաղաքի տարածքում | |
Բնութագիր | |
Երկարություն | 12 կմ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ծաղկարի |
Գետաբերանի տեղակայում | Ողջի |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Մականաջուր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Սյունիքի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 59 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 837 — 992 էջ։
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ