Ծաղիկ ձյան վրա
Ծաղիկ ձյան վրա (վրաց.՝ ყვავილი თოვლზე, Ղվավիլի թովլզե), 1959 թվականին «Վրացֆիլմ» կինոստուդիայում նկարահանված գեղարվեստական ֆիլմ՝ երաժշտական կատակերգություն[1]։
Ծաղիկ ձյան վրա վրաց.՝ ყვავილი თოვლზე | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և երաժշտական ֆիլմ |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Շոթա Մանագաձե |
Սցենարի հեղինակ | Giorgi Gelovani?, Գրիգորի Կոլտունով և Շոթա Մանագաձե |
Դերակատարներ | Leo Antadze?, Julieta Vashakmadze?, Q12861559?, Կոտե Դաուշվիլի, Բուխուտի Զաքարիաձե, Megi Tsulukidze? և Կախի Կավսաձե |
Օպերատոր | Ֆելիքս Վիսոցկի |
Երաժշտություն | Ռևազ Լագիձե |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Սյուժե
խմբագրելԿախաբեր Կախաբերիձեն ավարտել է ինստիտուտն ու պատրաստվում է մեկնել գյուղ՝ աշխատելու որպես անասնաբույժ, սակայն սիրահարվում է էստրադային երգչուհի Նելլի Ջանդիերիին և մնում քաղաքում։ Կախաբերը դառնում է Նելլի ու նրա չորս քույրերի երաժշտական խմբի ադմինիստրատոր։
Կախաբերը չի էլ նկատում, որ Նելլին ու նրա քույրերը բացահայտ ծաղրում են իրեն, և շարունակում է փութաջան աշխատել նրանց համար։ Հայտնի չէ, թե որքան կշարունակվեր դա, եթե Կախաբերը չհանդիպեր դերձակուհի Ցիցինոյին, ով եկել է մասնակցելու դահուկավազքի մրցումներին։ Այս ծանոթությունը Կախաբերին ստիպում է հասկանալ, որ Նելլին իրեն չի սիրում, և նրա հանդեպ տածած իր զգացմունքն էլ արդեն մարել է։
Կախաբերը վերադառնում է անասնաբույժի իր աշխատանքին։ Ցիցինոն պարտվում է մրցության ժամանակ, սակայն ցանկացած մրցանակից ավելի կարևոր է երջանկություն բերող այն ալ ծաղիկը, որ Կախաբերը քաղել էր լեռներում։
Դերերում
խմբագրել- Լևան Անտաձե - Կախաբեր Կախաբերիձե
- Ջուլիետա Վաշակմաձե - Ցիցինո
- Նատաշա Կոբախիձե - Նելլի Ջանդիերի
- Գեորգի Գաբելաշվիլի
- Կոտե Դաուշվիլի
- Բուխուտի Զաքարիաձե
- Իրակլի Նիժարաձե
- Ալեքսանդր Օմիաձե
- Մեգի Ցուլուկիձե
- Ռեզո Խոբուա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ծաղիկ ձյան վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Ծաղիկ ձյան վրա» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine ֆիլմը «Վրաց ազգային կինեմատոգրաֆի» կայքում (անգլ.)(վրաց.)
- «Ծաղիկ ձյան վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- «Ծաղիկ ձյան վրա» ֆիլմը kinopoisk.ru կայքում