Խրիսոպիա Դևետցի (հունարեն՝ Χρυσοπηγή Δεβετζή, հունվարի 2, 1976(1976-01-02)[1], Ալեքսանդրուպոլիս), հույն[2] թեթև ատլետ, որ հանդես է եկել եռացատկ ու հեռացատկ մարզաձևերում։ 2004 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր եռացատկում։

Խրիսոպիա Դևետցի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 2, 1976(1976-01-02)[1] (48 տարեկան)
Ծննդավայր՝Ալեքսանդրուպոլիս
170 սմ
Քաշ՝57 կգ

Կարիերա խմբագրել

Մանկության տարիներին Խրիսոպիա Դևետցին տարված է եղել մարմնամարզությամբ, սակայն ավելի ուշ սկսել է զբաղվել թեթև ատլետիկայով։ 2002 թվականի Եվրոպայի առաջնությունում Խրիսոպիա Դևետցին զբաղեցրել է յոթերորդ տեղը, իսկ 2003 թվականի աշխարհի առաջնությունում՝ ութերորդ տեղը։

2004 թվականի թեթև ատլետիկայի ձմեռային առաջնությունում Խրիսոպիա Դևետցին, ցույց տալով 14,73 մետր արդյունք, արժանացել է բրոնզե մեդալի՝ զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Լեբեդևային ու Սուդանը ներկայացնող Յամիլե Ալդամային։

2004 թվականին Աթենքում անցկացվելիք Օլիմպիական խաղերի եռացատկի որակավորման փուլում Խրիսոպիա Դևետցին ցատկել է 15,32 մետր՝ սահմանելով Հունաստանի ռեկորդ․ դա չորրորդ արդյունքն է եռացատկի պատմության մեջ։ Եզրափակչում նա ցատկել է 15,25 մետր և զբաղեցրել երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալի՝ հետ մնալով միայն Կամերունը ներկայացնող Ֆրանսուազա Մբանգո Էտոնին (15,30 մ)։

2005 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Խրիսոպիա Դևետցին զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ ցատկելով 14,64 մետր։ 2006 թվականի Եվրոպայի առաջնությունում Խրիսոպիա Դևետցին ցատկել է 15,05 մետր և արժանացել արծաթե մեդալի․ առաջին տեղը զբաղեցրել է Տատյանա Լեբեդևան, ով վերջին փորձի ժամանակ ցույց է տվել ավելի բարձր արդյունք։ 2007 թվականին Օսակայում անցկացված թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունում Խրիսոպիա Դևետցին ցատկել է 15,04 մետր և վաստակել բրոնզե մեդալ։

2008 թվականին Պեկինում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Խրիսոպիա Դևետցին կրկին արժանացել է բրոնզե մեդալի՝ ցատկելով 15,23 մետր։ Այս անգամ նա զիջել է Ֆրանսուազա Մբանգո Էտոնին (15,39 մ) ու Տատյանա Լեբեդևային (15,32 մ)։ Այդ խաղերից հետո նա ավարտել է իր մարզական կարիերան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.iaaf.org/athletes/greece/hrysopiyi-devetzi-137105
  2. «IAAF Athlete Profile». IAAF.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիսոպիա Դևետցի» հոդվածին։