Խրախճանք ժանտախտի ժամանակ
«Խրախճանք ժանտախտի ժամանակ» (ռուս.՝ «Пир во время чумы»), Ալեքսանդր Պուշկինի փոքր ողբերգություններից չորրորդը, որ ստեղծվել է Բոլդինյան աշնան ընթացքում։
Խրախճանք ժանտախտի ժամանակ ռուս.՝ Пир во время чумы | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1830 |
Հրատարակվել է | 1832 |
Ստեղծման պատմություն
խմբագրել«Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործությունը փոքր պիես է, որ բաղկացած է մեկ տեսարանից[1] և շոտլանդացի բանաստեղծ Ջոն Ուիլսոնի «Ժանտախտի քաղաք» (անգլ.՝ The city of the plague) պիեսից մի հատվածի թարգմանություն է, որը նվիրված է 1665 թվականի լոնդոնյան համաճարակին։ 1830 թվականին Պուշկինը Բոլդինոյում բախվել է Ռուսաստանի պատմության մեջ տեղի ունեցած խոլերայի առաջին համաճարակին (իր նամակներում այն կոչել է ժանտախտ), որը գրողի ուշադրությունը հրավիրել է այդ թեմայի վրա[2]։ Վիպակի վրա աշխատանքը Պուշկինն ավարտել է 1830 թվականի նոյեմբերի 6-ին[3]։ Ողբերգությունն առաջին անգամ հրատարակավել է 1832 թվականին «Альциона» ալմանախում[2]։ Պուշկինի այլ ստեղծագործությունների («Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալիերի», «Քարե հյուրը») հետ միասին «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ողբերգությունը ներառվել է «Փոքրիկ ողբերգությունների» շարքում։
Սյուժե
խմբագրելՔաղաքում տիրում է ժանտախտի համաճարակը։ Մի քանի մարդ սեղան են բացում փողոցում և սկսում քեֆ անել ու տխրալի երգել։ Խրախճանքը գլխավորում է Վալսինգամը (նրան կոչում են Նախագահ)։ Խրախճանքի ժամանակ նրանց մոտ է գալիս քահանան և նրանց մեղադրում սրբապղծության և անաստվածության մեջ։ Նա ասում է, որ դադարեցնեն խրախճանքն ու գնան տուն, սակայն Վալսինգամն ասում է, թե իրենց տները մռայլ են, իսկ երիտասարդությունը սիրում է ուրախություն։ Այդ ժամանակ քահանան նրան հիշեցնում է, որ դեռ երեք շաբաթ առաջ նա լալիս էր իր մոր գերեզմանի վրա և ավելացնում, որ խեղճ կինը հիմա լալիս է երկնքում՝ տեսնելով նրան։ Նախագահը քահանային խնդրում է հեռանալ։ Վերջինս նրան իր կնոջ անունով երդվել է պարտադրում, ինչը վրդովվեցնում է նրան։ Նա ասում է, թե նրա ընկած հոգին երգեք չի հասնի այնտեղ, ուր իր մայրն ու կինն են։ Քահանան հեռանում է, խրախճանքը շարունակվում է, իսկ Վալսինգամը մնում է մտահոգության մեջ։ Նրան անհանգստացնում է սիրելի մոր հոգին։
Գեղարվեստական արժեք
խմբագրելՊուշկինը շատ է զբաղվել դասական երկերի թարգմանությամբ և գրել է ֆանտազիաներ հայտնի ստեղծագործությունների թեմաներով, բայց «Խրախճանք ժանտախտի ժամանակ» երկն իր տեսակի մեջ միակն է Պուշկինի թարգմանությունների շարքում[2]։ Բանաստեղծը կարողացել է Ուիլսոնի՝ երեք գործողությունից բաղկացած պիեսի ոչ մեծ հատվածից ստեղծել առանձին ստեղծագործություն, որ օժտված է գեղարվեստական միասնականությամբ, ավարտվածությամբ ու գեղարվեստական բարձր արժեքով։ Պուշկինի վարպետության շնորհիվ «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործությունը գոյություն ունի Ուիլսոնի պիեսից անկախ[4]։
Բեմադրություններ
խմբագրել- 1979 թվականին Խորհրդային Միությունում «Փոքր ողբերգություններ» ֆիլմը, որում տեղ է գտել նաև «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործությունը։ Գլխավոր դերերը կատարել են Ալեքսանդր Տրոֆիմովն (Նախագահ) և Իվան Լապիկովը (քահանա)։
- «Նիկիտինյան դարպասների մոտ» (ռուս.՝ «У Никитских ворот») թատրոնի ներկայացում, ազատ ֆանտազիա պուշկինյան բանաստեղծությունների թեմայով։ Ռեժիսոր՝ Մարկ Ռոզովսկի։
- «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ստեղծագործության սյուժեի հիման վրա օպերաներ են գրել Ցեզար Կյուիին (1900), Սերգեյ Պրոկոֆևը (1909), Բորիս Ասաֆևը (1940), Ալեքսանդր Գոլդենվեյզերը (1942), Վլադիմիր Կոբեկինը (1980) և Սերգեյ Շվեցը (2011)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Այնպես, ինչպես «Տեսարան Ֆաուստից» (ռուս.՝ «Сцена из Фауста») ստեղծագործությունը։
- ↑ 2,0 2,1 2,2 А. С. Пушкин Примечания // Собрание сочинений в 6 томах. — Москва: Правда, 1969. — Т. 3. — С. 466, 468-469. — 480 с.
- ↑ «Пушкин в Болдино». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
- ↑ М. П. Алексеев. Из истории английской литературы: этюды, очерки, исследования. М., 1960. С. 417.