Խռովարարի խոստովանությունը (գիրք)

«Խռովարարի խոստովանությունը», ռուս քաղաքագետ Բորիս Նեմցովի գիրքը։ Թողարկվել է 2007 թվականին Մոսկվայի «Պարտիզան» հրատարակչությունում 25 100 օրինակով։ Գրքում հեղինակը նկարագրում է 1990-ական թվականների որոշ քաղաքական իրադարձություններ՝ իր քաղաքական գործունեության սկիզբը, իր տեսանկյունը ռուսական հասարակության խնդիրների վերաբերյալ։ Նեմցովն իր ափսոսանքն է արտահայտում, որ 2000 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ «Ճիշտ ուժերի միություն» կուսակցությունը պաշտպանել է Պուտինի թեկնածությունը։

Խռովարարի խոստովանությունը
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրինքնակենսագրություն
ՀեղինակԲորիս Նեմցով
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է2007
Հրատարակվել է2007

Համաձայն «Կոմերսանտ» օրաթերթի վարկանիշի՝ 2007 թվականի հոկտեմբերին «Խռովարարի խոստովանությունը» զբաղեցրել է առաջին տեղը ամենաշատ վաճառված հրապարակախոսական գրքերի շարքում[1]։ Գիրքը նաև առաջատար դիրքերում էր «Google» ընկերության «Zeitgeist» հունվարյան վարկանշային սանդղակում որպես ամենաշատ որոնվող գիրք[2]։ Նեմցովի խոսքերով՝ 2007 թվականի նոյեմբերին գիրքը Մոսկվայում և Մոսկվայի մարզում վաճառքի քանակով գերազանցել է «Հարրի Փոթերին»[3]։ Նա նաև նշել է, որ գրքի հրատարակությունը պետք չէ կապել նախընտրական քարոզարշավի հետ[4]։

Բովանդակություն խմբագրել

Նեմցովը հիշում է իր քաղաքական գործունեության սկիզբը, աշխատանքը Բորիս Ելցինի հետ, որի իշխանության գալը նա անվանում է նշան, որ «երկիրը շարժվում է ժողովրդավարական ուղիով»։ Հեղինակը գլուխներից մի քանիսը նվիրել է Պուտինի քննադատությանը՝ ընդգծելով այն վտանգը, որ Պուտինից հետո «կլինի ինչ-որ մղձավանջային, ֆաշիստական բան»։ Առանձին գլխում Նեմցովը դիտարկում է չեչենական կոնֆլիկտը՝ քննադատելով Ռամզան Քադիրովին և առաջարկելով խնդրի լուծման իր տարբերակները, մասնավորապես՝ «ստեղծել խորհրդարանի նման ինչ-որ բան», «ակտիվորեն օգտագործել ազգային ավանդույթները»։ Նրա կարծիքով կարևոր պայման պետք է լինեն ռուսական սահմանադրությանը հետևելը, գերիներ վերցնելուց հրաժարվելը․ «Մենք խոստանում ենք ոչ ոքի չվնասել այնքան ժամանակ, մինչև որ Դուք չկանգնեք պատերազմի ճանապարհին, չսկսեք գերեվարել ռուսներին, դաղստանցիներին, օսեթներին և այլոց։ Հակառակ դեպքում սպասվում է անվերջ պատերազմ և դժոխային հող ոտքերի տակ»։

Վերջին գլուխներում քաղաքագետն իր մտքերն է արտահայտում՝ կապված սոցիալիստական հարցի հետ։

Նեմցովը կարդացողին տալիս է նաև տարբեր խորհուրդներ․ «Աղը շատ վտանգավոր է։ Այն ներծծվում է ջրի մեջ, և մարդը ուռչում է։ Նա կարծես թե ոչինչ չի ուտում, բայց ուռչում է։ Որովհետև գարեջուրը չի կարելի խմել ձկան հետ, ու ընդհանրապես ավելի լավ է գարեջրի հետ աղի ոչինչ չուտել»։

Հասարակական արձագանք խմբագրել

 
Նկար գրքից, Բորիս Նեմցովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հուլիսի 4, 2000

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Տատյանա Պրոտեսենկոն գիրքը համեմատել է լրագրող Ելենա Տրեգուբովայի գրական գործունեության հետ[5]։

Գրքի հրատարակումից հետո նախկինում հեռուստահաղորդավար Սերգեյ Դորենկոն դատի է տվել Նեմցովին։

ԶԼՄ-ները հայտնել են գրքի հրատարակության ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին։ Դրանցից մեկի ժամանակ Կրասնոդարում «Наши» շարժման ակտիվիստները փորձում էին կտրոն նետել Նեմցովի վրա՝ «քաղաքական միջատ» մակագրությամբ։ Ակտիվիստներից մեկի խոսքերով՝ ինքը չէր բացառում դատարան դիմելու հնարավորությունը․ «Նեմցովը ատելությամբ նետվեց իմ վրա, նա խռովարար է։ Նրա թիկնապահը ինձ գետնին գցեց, իսկ Նեմցովը հարվածեց բռունցքով»[6]։ Նմանատիպ միջադեպեր պատահել են նաև ուրիշ քաղաքներում[7][8]։

Լրագրող Վալերի Պանյուշկինը գիրքն անվանել է «գրականության ասպարեզում բավականին անպաշտպան»՝ միաժամանակ կտրուկ քննադատելով ակցիայի մասնակից մարդկանց խմբին, որոնք 2007 թվականի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում գրքի մի քանի նմուշ են այրել։ Պանյուշկինը նաև հայտարարել է․ «․․․լսում եք, տականքներ, չի կարելի այրել գրքերը։ Չի կարելի։ Այրել։ Գրքերը։ Ես անգամ ենթադրում եմ, որ դուք ոչ թե պուտինյուգենդ եք, այլ սադրիչներ, էսպեսիոնիական փիար-խմբի կողմից միտումնավոր ուղարկված։ Դա կարևոր չէ։ Ով էլ որ լինեք, անիծվեք դուք[9]»:

Գրական քննադատություն խմբագրել

«Լիտերատուրնայա գազետայի» գրախոսության մեջ նշվել է․ «Աննկարագրելի լավն է Բորիս Եֆիմովիչը, և լիովին սխալ են նրանք, ովքեր դադարել են նրան ընդունել որպես լուրջ քաղաքական գործիչ»[10]։

Գրական քննադատ Աննա Նարինսկայան գրել է, որ իրեն անհասկանալի է գրքի հրատարակման իմաստը։ Նրա կարծիքով քաղաքական գործիչները քիչ են գրքում, կարևորը Նեմցովի «ինքնագոհությունն է»՝ պայմանավորված գրքում զետեղված աշխատանքային, սպորտային, ընտանեկան նկարներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Самые продаваемые публицистические книги месяца // Коммерсантъ, № 42 (648), 29 октября 2007
  2. Рейтинг Zeitgeist. Самые популярные в интернете русскоязычные публицистические книги // Коммерсантъ, № 42 (648), 29 октября 2007
  3. Немцов в Краснодаре: «Исповедь бунтаря» продается лучше «Гарри Поттера» // Росбалт, 7 ноября 2007
  4. Шмель Т. Не про это // Российская газета, № 4445, 21 августа 2007
  5. Социолог сравнила мемуары Немцова с книгой Трегубовой Արխիվացված 2009-09-05 Wayback Machine // Росбалт, 23 марта 2008
  6. Гончаренко Н. Борис Немцов пошел в рукопашную с «Нашими» //Коммерсантъ, № 216, 23 ноября 2007
  7. Троекуров А. Баллотирующиеся в Госдуму решили сачковать // Известия, 23 ноября 2007
  8. Бориса Немцова встретили лапшой и водкой // Коммерсантъ, № 160, 5 сентября 2007
  9. Панюшкин В. Юная невежественная мразь // Ежедневный журнал, 15 октября 2007
  10. Савельев В. Виндсёрфингом по бюрократизму! Արխիվացված 2013-04-07 Wayback Machine // Литературная газета, 2007

Արտաքին հղումներ խմբագրել