Քարավազի Հին (Խուդափերինի) կամուրջ, այժմ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանում՝ Դիռի լեռան ստորոտի Արաքս գետի վրա։ Այն ծովի մակերևույթից բարձր է 248 մ։ Կամուրջի կառուցման ժամանակը հստակ հայտնի չէ, բայց այն համարվում է 5-7-րդ դարերին կառուցված կամուրջ։

Քարավազի Հին (Խուդափերինի) կամուրջ
Այլ անվանում(ներ)Հուդաֆերին, Խուդափերին
ՏեղանքԴիռի լեռան ստորոտ, Արաքս գետ
Թռիչքների քանակ11

Պատմություն խմբագրել

13-րդ դարին է վերագրվում ամենավաղ հիշատակություններից մեկը՝

  «...Աղահեճը, որը հատում է Աղվանո գետը մինչև Քարավազի կամուրջը[1]...»  

Ըստ արաբական և պարսկական աղբյուրների՝ կամուրջը կոչվել է Հուդաֆերին, Խուդափերին։

  «Խիստ հնաշէն և համակ սրբատաշ քարով շինուած է վերին կամուրջն, որ ունի ինն աչք, որոց ոտքերն հաստատուած են բնութենաստեղծ վէմ քարերի վերայ։ Աչքերի կամարներից կանգուն են չորսն և քանդուած հինգն[2]...»
- նշել է կամրջի առաջին հետազոտողներից մեկը 1890-ական թվականների սկզբներին
 

1975-1977 թվականներին խորհրդա-իրանական ծրագրի շրջանակներում ուսումնասիրվեց Արաքսի էներգետիկ հնարավորություններն ու սա առիթ հանդիսացավ, որպեսզի կամուրջն առաջին անգամ չափագրվի։ Ստացված տվյալները վկայում են, որ 11 թռիչք ունեցող կամուրջն ուներ 130 մ երկարություն, 6 մ լայնություն և ջրի մակարդակից մինչև 12 մ բարձրություն[3]։ Հիմնադրվել է անտիկ ժամանակներում, հնարավոր է նաև աքեմենյանի տիրակալության ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սյունիքի պատմություն. Երևան. 1986. էջ 263. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895։
  3. Մամեձադե (1983). Строительное искусство Азербайджана. Բաքու. էջ 47.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)