Խուդար (չեչեներեն՝ Худар), չեչենների ազգային կերակրատեսակը։ Ներառում է ցորենի ձավար կամ եգիպտացորենի ալյուր, ցորենի ալյուր, կաթ կամ ջուր, աղ, կարագ, եռացրած կաթ կամ բրինզա պանիր։

Խուդար

Նկարագրություն

խմբագրել

Նախ մաղում են ձավարը կամ եգիպտացորենի կամ ցորենի ալյուրը։ Կաթսայի մեջ ջուրը կամ կաթը տաքացվում են։ Եռացրած կաթի կամ ջրի մեջ լցնում են ձավարը, եգիպտացորենի կամ ցորենի ալյուրը լցնում են, ապա անընդհատ խառնում, որպեսզի գնդիկներ չլինեն։ Եփվում է մարմանդ կրակի վրա, մինչև շիլան ամբողջովին եփվի։

Չեչենական ազգային կաթնային շիլան մատուցվում է խորը ափսեի մեջ, վրա դրվում է մի կտոր կարագ կամ կաթնաշոռով կարագ։ Առանձին մատուցվում է կաթ կամ բրինզա պանիր[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Чеченцы! Кто они? И. Ю. Алироев, Малик Сайдуллаев

Արտաքին հղումներ

խմբագրել