Խուբսուգուլ
Խուբսուգուլ մոնղ.՝ Хөвсгөл нуур, մոնղ.՝ Хөвсгөл далай), Կոսոգոլ, քաղցրահամ լիճ Մոնղոլիայի հյուսիսում, Ռուսաստանի սահմանին մոտ։ Տարածությունը 2620 կմ² է, խորությունը՝ մինչև 238 մ։ Առաջացել է հյուսիսից հարավ ձգվող երկար ու նեղ տեկտոնական իջվածքում, 1645 մ բարձրության վրա։ Էգիյն Գոլ գետով հոսք ունի դեպի Սելենգա։ Սառցակալում է դեկտեմբերից, սառցազերծվում՝ մայիսին։ Նավարկելի է։
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Ասիա | |
Երկիր | ![]() | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1645 մ | |
Ավազանի մակերեսը | 2620 կմ² | |
Ծավալը | 381 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 262 մ | |
Միջին խորությունը | 120 մ | |
![]() ![]() | ||
![]() |
ԱնվանումԽմբագրել
Անվանումը մոնղոլերեն է․ նշանակում է «ջրառատ լիճ»։ Հայտնի է նաև Կոնսոգոլ անունով[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 97)։ |