Խորվաթները Սերբիայում համարվում են ազգային փոքրամասնություն։ Ազգային փոքրամասնության կարգավիճակ ստացել է 2002 թվականին[1]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի, Սերբիայում բնակվում են 57 900 խորվաթներ, որոնցից 54 785 մարդ՝ Վոևոդինայում և Բելգրադում։

Ժողովրդագրություն խմբագրել

Սերբիայի խորվաթների համար պոպուլյացիոն աճը բնորոշ էր մինչև 1960-ական թվականները, ապա թվային կրճատումը կապված է բնական աճի դանդաղեցմամբ, արտագաղթի և էթնիկ պատկանելության փոփոխությամբ։ Մարդահամարի տվյալներով՝ 1948 թվականին Սերբիայում ապրում էր 169 864 մարդ, իսկ ըստ 1991 թվականի մարդահամարի՝ 105 406 խորվաթական ազգության անձինք, որ կազմել է 2,6 %, իսկ 1,1 %-ը կազմել է Սերբիայի բնակչությունը։

Հարավսլավիայի բնակչության մարդահամարի ժամանակ 1948-1991 թվականների ժամանակահատվածում խորվաթներին վերագրել են և բունևների և շոկցիների էթնիկ խմբերը։ Այս պահին, շատ շոկցիներ իրենց համարում են խորվաթներ, իսկ բունևների մեծ մասը իրեն համարում է առանձին էթնոս։

1991 թվականից հետո տեղի է ունենում Սերբիայի խորվաթական բնակչության թվաքանակի կտրուկ նվազում, որը Հարավսլավիայի պատերազմների հետ կապված լարվածություն է առաջացնում ազգամիջյան հարաբերություններում, և, առաջին հերթին, Խորվաթիայի պատերազմում[2]։ 1992 թվականի ամռանը 10 000-ից ավելի խորվաթներ Վոևոդինայից փոխանակել են իրենց անշարժ գույքը Խորվաթիայի սերբերի անշարժ գույքի հետ և, ընդհանուր առմամբ, շուրջ 20 000 խորվաթների լքել են Սերբիան[3]։ Ըստ Վոևոդինայի խորվաթների Ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչների պնդումների այդ ընթացքում Սերբիան լքել են ավելի քան 50 000 խորվաթներ[4][5]։

Խորվաթները Սերբիայում կենտրոնացած են հիմնականում Վոևոդինայի ինքնավար երկրամասում, որտեղ, ըստ 2011 թվականի մարդահամարի ապրում էին 47 033 կամ 81,2 % Սերբիայի խորվաթները։ Առավելագույն խորվաթական բնակչությունը գերակշռուում է Վոևոդինայում, որտեղ 1961 թվականին եղել են՝ 19, 1981 թվականին՝ 18, 1991 թվականին՝ 12: Կոսովոյի և Մետոխիայում 1961 և 1981 թվականներին 7 բնակավայրերում գերակշռում էին խորվաթները, իսկ Կենտրոնական Սերբիայում նման բնակավայրեր ընդհանրապես չեն եղել։

Սերբիայում խորվաթների թվաքանակը[6]

Մարդահամարի տարի Խորվաթների թիվը % Սերբիայի ընդհանուր բնակչությունը
1948 169 864 2.60 % 6 527 966
1953 173 246 2.48 % 6 979 154
1961 196 409 2.57 % 7 642 227
1971 184 913 2.19 % 8 446 591
1981 149 368 1.60 % 9 313 677
1991 105 406 1.08 % 9 778 991
1991 (առանց Կոսովոյի) 97 344 1.24 % 7 822 795
2002 (առանց Կոսովոյի) 70 602 0.94 % 7 498 001
2011 (առանց Կոսովոյի) 57 900 0.81 % 7 186 862

Լեզու խմբագրել

Խորվաթերենը Վոևոդինայի ինքնավար երկրամասի պաշտոնական լեզուն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hrvatska manjina u Republici Srbiji». rs.mvp.hr. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.(չաշխատող հղում)
  2. (խորվ.) Pismo prognanih Hrvata Josipoviću Արխիվացված 2012-08-02 archive.today
  3. «Croats in Serbia which is not in war with Croatia, With head stuck into sand». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  4. (սերբ.) Sedamnaest godina od proterivanja Hrvata iz Hrtkovaca, Zoran Glavonjić
  5. Anniversary of SRS rally in Vojvodina town Արխիվացված 2010-05-10 Wayback Machine
  6. Խորվաթիայի բնակչությունը (1931—2001)