Խորշոմիկներ (իսպ.՝ Arrugas), իսպանական լիամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իգնասիո Ֆերրերասը` ըստ Պակո Ռոկայի կոմիքսի: Նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել 2010 թվականի ձմռանը և 2011 թվականի ամռանը, բյուդջեն կազմել է երկու միլիոն եվրո: Ֆիլմի պրեմերան կայացել է 2011 թվականի սեպտեմբերի 19-ին, Սան Սեբաստիանի 59-րդ կինոփառատոնի ժամանակ: Մուլտֆիլմն արժանացել է «Գոյա» մրցանակի` լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում:

Picto infobox cinema.png
Խորշոմիկներ
իսպ.՝ Arrugas
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրդրամա
ԹեմաԸնկերություն[1], ծերություն[1], retirement home?[1] և Ալցհայմերի հիվանդություն[1]
Գործողության վայրԻսպանիա[1]
Հիմնված էWrinkles?
ՌեժիսորIgnacio Ferreras?
ՍցենարիստIgnacio Ferreras?[2]
ՀնչյունավորումMabel Rivera?[2] և Raúl Dans?[2]
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա
Լեզուիսպաներեն
ԴիստրիբյուտորGKIDS?
Տևողություն90 րոպե
Թվական2011
ԱռաջադրումԵվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[3]
arrugaslapelicula.com

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը` բանկի շրջանային բաժանմունքի նախկին տնօրեն Էմիլիոն, իր տղայի ընտանիքի կողմից ուղարկվում է ծերանոց: Էմիլիոն տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ, որը նրա մոտ նոր է զարգանում: Այստեղ նրա ընկերն է դառնում Միգելը հարևան սենյակից, որը հարազատներ չուներ: Պրպտող Միգելն առողջ միտք ուներ: Էմիլիոյի զարգացող հիվանդությունը սպառնում է նրան տեղափոխել վերին հարկ, բացառապես անհույս հիվանդների մոտ:

Պարգևներ և առաջադրումներԽմբագրել

Մրցանակ Կատեգորիա Դափնեկիրներ և առաջադրվածներ Արդյունք
Էննի մրցանակ[4] Լավագույն անիմացիոն ֆիլմ Առաջադրված
Գոյա մրցանակ[5] Լավագույն վերամշակված սցենար Պակո Ռոկա, Իգնասիո Ֆերրերաս, Ռոզաննա Չեկիննի, Անխել դե լա Կրուս Հաղթանակ
Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ Հաղթանակ
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ[4] Լավագույն անիմացիոն ֆիլմ Առաջադրված
Անսիի միջազգային փառատոն Հատուկ հիշատակում Հաղթանակ

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել