Խորհրդարանական բանավեճերի բրիտանական ձևաչափ

Խորհրդարանական բանավեճերի բրիտանական ձևաչափը ձևավորվել է XX դարի սկզբին, Մեծ Բրիտանիայում, համարվում է բազային՝ խորհրդարանական բանավեճերի մյուս տեսակների համար։

Հիմնական կենտրոնները, որտեղ կազմավորվել է այս ձևաչափը, եղել են Օքսֆորդ, Քեմբրիջ, Լիմերիկ (Իռլանդիա), Դարհեմ, Բրիստոլ, Գլազգո (Շոտլանդիա), Էդինբուրգ քաղաքների համալսարանները։

Այսօր այս ձևաչափը ավելի լայն տարածում ունի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրներում։ Համարվում է Խորհրդարական բանավեճերի Համաշխարհային չեմպիոնատների պաշտոնական ձևաչափ։

Բրիտանական ձևաչափն իրենից ներկայացնում է բրիտանական խորհրդարանի մոդելը, որտեղ երկուական խոսնակից բաղկացած երկու կողմ (Կառավարություն) և երկու դեմ (Ընդդիմություն) խմբեր փորձում են համոզել դատավորին, որ իրենք իրավացի են։ Թմերը ռաունդի ընթացքում, կախված իրենց ելույթից, ստանում 1-ից 4 ռեյտինգ (1՝ լավագույնը, 4՝ վատագույնը)։

Բրիտանական ձևաչափ. խոսնակների ելույթների հաջորդականությունը[1] խմբագրել

Խոսնակ Ելույթի ժամանակ Գործողությունների ընթացք
Վարչապետ (I կառավարության I խոսնակ) 6 րոպե Բանավեճի թեմայի բացատրություն։ Սա իրենից պետք է ներկայացնի որևէ խնդիր լուծելու առաջարկ։

Այնուհետև պետք է ներկայացնել հետևյալ հետևյալ փաստարկումները.

  1. Խնդրի կարևորությունը
  2. Խնդրի պատճառը
  3. Ուղղման եղանակը
  4. Առավելությունները

Հնարավոր է նաև այսպիսի կառուցվածք.

  1. Փաստարկ (պատճառ և խնդիր)
  2. Փաստարկ (լուծում, ուղղման եղանակ)
  3. Փաստարկ (արդյունքներ և առավելություններ)

Թեմայի բացահայտումը հնարավոր է տեսակետներով.

  1. Փաստարկ (քաղաքական)
  2. Փաստարկ (սոցիալական)
  3. Փաստարկ (տնտեսական)
Ընդդիմության առաջնորդ (I ընդդիմության I խոսնակ) 6 րոպե Սկզբում պետք է արձագանքել կառավարության կողմից արված մեկնաբանությանը։ Այնուհետև հերքել բոլոր կամ կարևոր փաստարկները՝ արված կառավարության կողմից, և ասել պատճառները, ըստ որոնց քո կողմը պնդում է, որ դրանք սխալ են։

Այստեղ կարելի է կառուցել ելույթը հետևյալ քայլերով.

  1. Խնդիրը գոյություն չունի
  2. Պատճառը իրավական չէ
  3. Տվյալ որոշումը (ուղղման եղանակը) չի աշխատի
  4. Առավելությունները և արդյունքները սխալ են որոշված, կամ թերությունները գերակշռում են
Վարչապետի տեղակալ (I կառավարության II խոսնակ) 6 րոպե Պետք է շարունակել խմբի փաստարկումները։ Պետք է սատարել թիմակցին, բերել նոր փաստեր, ապացույցներ, օրինակներ։
Ընդդիմության առաջնորդի տեղակալ (I ընդդիմության II խոսնակ) 6 րոպե Ինչպես կառավարության երկրորդ խոսնակը՝ ընդդիմության երկրորդ խոսնակը նույնպես պետք է սատարի իր թիմակցին։ Պետք է լինել մաքսիմալ կոնստրուկտիվ՝ բերելով բազմաթիվ փաստեր և օրինակներ։
Կառավարության անդամ (II կառավարության I խոսնակ) 6 րոպե Անհրաժեշտ է ավելի «ընդլայնվել», բերել նոր բովանադակություն (փաստարկման նոր գծեր, նոր հեռանկար, ռակուրս կամ քննարկման կոնտեքստ)։ Ճիշտ «ընդլայնում» չի համարվում առաջին կառավարության ասածը այլ բառերով ներկայացնելը։ Սակայն պետք չէ հակասել առաջին կառավարության գործընկերներին։
Ընդդիմության անդամ (II ընդդիմության I խոսնակ) 6 րոպե Ստրատեգիայի նշանակության մեջ այս խոսնակը կարևոր դեր ունի։ Նա չի կարող ունենալ այնպիսի ելույթ, որը 100 %-ով կազմված է հերքումից։ Պետք է շարադրել թիմի և ընդհանրապես ընդդիմության փաստարկային գիծը։ Պետք չէ մոռանալ արձագանքել ընդդիմության առաջին անդամի ելույթի հետ կապված առարկումներին՝ աջակցելով գործընկերոջը։
Կառավարության քարտուղար (II կառավարության II խոսնակ) 6 րոպե «Քարտուղարին» կպատժեն, եթե նա չկարողանա հանրագումարի բերել իրենց թիմի տեսակետը և հերքել (rebut) ընդդիմախոսների կարծիքը։ Անհրաժեշտ է.
  1. ամփոփել թիմի տեսակետը
  2. ամփոփել առաջին կառավարության փաստարկները
  3. հերքել ընդդիմության փաստարկները

Պետք է պատասխանել հետևյալ հարցին. «Ինչու՞ պետք է դատավորները քվեարկեն ի օգուտ կառավարության ընդհանրապես և մասնավորապես՝ ի օգուտ երկրորդ կառավարության»։

Ընդդիմության քարտուղար (II ընդդիմության II խոսնակ) 6 րոպե Ժամանակի մեծ մասը (2-2.5 րոպե) պետք է օգտագործել արդյունքների ամփոփման համար։ Պետք է պատասխանել հետևյալ հարցին. «Ինչու՞ պետք է դատավորները քվեարկեն ի օգուտ ընդդիմության ընդհանրապես և մասնավորապես՝ ի օգուտ երկրորդ ընդդիմության»։
  •  Խորհրդարանական բանավեճերում չկա ելույթի համար նախապատրաստման ժամանալ, ինչն էլ այս ձևաչափն ավելի դինամիկ է դարձնում։
  •  Ելույթների վերոնշյալ հերթականությունը բրիտանական ձևաչափում ամենևին էլ միակը չէ։ Գոյություն ունի կարգ, որի համաձայն սկզբում խոսում են բոլոր առաջին, հետո բոլոր երկրորդ խոսնակները։ Կա նաև այնպիսի կարգ, որում խաղում են ոչ թե թմեր, այլ անհատական խոսնակներ[2]։
 
Բանավեճ Ուկրաինայում։ Խոսում է ընդդիմության առաջնորդը:

Բրիտանական ձևաչափով չեմպիոնատներ խմբագրել

Ներկայումս մեծ թվով խորհրդարանական բանավեճերի մարզային, ազգային և միջազգային առաջնություններ են անցակցվում։ Ամենամեծ մասշտաբովը աշխարհի Առաջնությունն է։ Այդ մրցումներում մասնակցություն են ունենում մոտ 300 թիմ ավելի քան 100 համալսարաններից, մոտավորապես 70 երկրներից։

Առաջին աշխարհի առաջնությունը կայացել է 1980 թվականին Գլազգոյում։ Ի սկզբանե այն տեղի էր ունենում տարբեր ձևաչափերով, սակայն 1996 թվականին (Կորկ, Իռլանդիա) Բրիտանական խորհրդարանականը պաշտոնապես ընդունվեց որպես աշխարհի առաջնության հիմնական ձևաչափ։

Բանավեճերի զարգացում խմբագրել

Բանավեճերի զարգացմամբ զբաղվում են ազդեցիկ հասարակական և միջազգային կազմակերպություններ։

Բանավեճերի միջազգային կրթական ասոցիացիան (IDEA) ստեղծվել է 1999 թվականին։ Այն զբաղվում է բանավեճերի կազմակերպմամբ և զարգացմամբ։ Ի սկզբանե IDEA-ն ստեղծվել էր կոորդինացնելու համար «Բաց հասարակության Ինստիտուտի» (The Open Society Institute) բանավեճերի ծրագիրը։ Սակայն հիմա այս ասոցիացիան համարձակորեն կարելի է անվանել աշխարհում ամենաազդեցիկ անկախ բանավեճային ընկերությունը։ Այն միավորում է կազմակերպություններ, բանավեճի ակումբներ, անհատական բանավիճողների, ովքեր կիսում են IDEA-ի արժեքները՝ փախադարձ ըմբռնումը և ժողովրդավարական արժեքների տարածումը։ IDEA-ի գործունեությունը կրթական և ստրատեգիական նախաձեռնությունների լայն սպեկտր է, որն ներառում է ուսումնական ծրագրերի մշակում, միջազգային ուսանողական մարզումներ, երիտասարդական ֆորումներ։

IDEA-ն գրանցված է Նիդերլանդներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և կազմակերպում է բանավեճեր ավելի քան 50 պետություններում՝ ավելի քան 60 լեզուներով։ IDEA-ի կոորդինացիոն կենտրոն կա նաև Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում[3].:

Ուկրաինայում բանավեճային շարժումը զարգացնում են "Дебатна Академія"-ն և Федерація дебатів України-ն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. При подготовке данной статьи использованы материалы книги Константина Задоя THE BURDEN OF PROOF (Basic handbook in Policy Karl Popper Debate For Ukrainian Humanitarian Lyceum’s Debate Club), Киев, 2002. Перевод с украинского Сергея Наумова и Анастасии Соловьевой, 2008
  2. Детали см. University of Limerick Tutorial Handbooks by Colm Flynn
  3. «Международная образовательная ассоциация дебатов. О нас». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել