Խորհրդային օկուպացիայի թանգարան (Թբիլիսի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օկուպացիայի թանգարան (այլ կիրառումներ)

Խորհրդային օկուպացիայի թանգարան (վրաց.՝ საბჭოთა ოკუპაციის მუზეუმი), Վրաստանում խորհրդային բռնատիրական իշխանության գոյության ժամանակաշրջանին (1921—1991), խորհրդային իշխանության քաղաքականա հալածանքների զոհերին, Վրաստանի ապստամբական և ազգային-ազատական շարժումներին նվիրված պատմական թանգարան։ Հիմնադրվել է 2006 թվականի մայիսի 26-ին։ Վրաստանի ազգային թանգարանի մաս է հանդիսանում։

Խորհրդային օկուպացիայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Ղեկավարության նստավայրԹբիլիսի, Վրաստան
Հիմնադրվել էմայիսի 26, 2006
ՀիմնադիրNika Rurua?
Կայքmuseum.ge/?lang_id=ENG
Քարտեզ
Քարտեզ

Արձագանքներ

խմբագրել

Մի շարք ռուս քաղաքական գործիչներ քննադատել են նման թանգարանի բացումը, հայտարարելով, որ դա Վրաստանի իշխանությունների ազգայնական քարոզչության գործիք է հանդիսանում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2006 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգում Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպմանը նույնպես քննադատելով թանգարանի գոյությունը հայտարարել էր Վրաստանի նախագահին, որ խորհրդային բազմաթիվ առաջնորդներ, ինչպիսիք էին Իոսիֆ Ստալինը և Լավրենտի Բերիան, ազգությամբ վրացիներ էին։ Աղբյուրի խոսքերով, ի պատասխան Սաակաշվիլին առաջարկել է Ռուսաստանին Մոսկվայում բացել վրացական օկուպացիայի թանգարան[1]։ Քիչ անց Սաակաշվիլին պարզաբանել է. «Սա Վրաստանի խորհրդային օկուպացիայի, այլ ոչ թե ռուսական օկուպացիայի թանգարան է... Եթե ինչ-որ մեկին դա նեղում է, ապա դա իր հարցն է, այլ ոչ թե մերը»[2][3]։

2007 թվականի մարտին թանգարան է այցելել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով առաջարկել է նմանատիպ թանգարան բացել նաև Ուկրաինայում[4], չնայած խորհրդային օկուպացիայի թանգարանը Կիևում արդեն գործում էր 2001 թվականից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «International Institute for Strategic Studies The View from Tbilisi». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  2. WSJ — Arts, Theatre, Film, Music, Books, Food, Wine, Fashion, Events — WSJ.com
  3. «Ministry of Foreign Affairs of Georgia — Telecommunications». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. «President Yushchenko visits Museum of Soviet Occupation in Tbilisi / News / NRCU». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորհրդային օկուպացիայի թանգարան (Թբիլիսի)» հոդվածին։