Խորեն Ստալբե
Խորեն Ստալբե (լատվիական արտասանությամբ` Հորեն, լատիշ․՝ Horens Stalbe, մարտի 8, 1971, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով հայ լատվիացի երաժիշտ, Riga Reggae խմբի մենակատար։
Խորեն Ստալբե | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1971 (53 տարեկան) Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Լատվիա |
Մասնագիտություն | երաժիշտ, ջրասուզակ և լուսանկարիչ |
Անվանակոչվել է հոր՝ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի պատվին[1]։
Կենսագրություն
խմբագրելԽորեն Ստալբեն ծնվել է 1971 թվականի մարտի 8-ին և կրում է հայ ճանաչված դերասան և ռեժիսոր հոր` Խորեն Աբրահամյանի անունը[2][3]։ Նա երկար տարիներ թաքցրել է այդ փաստը` վախենալով վնասել հոր համբավին։ Մայրը լատվիացի հիդրոերկրաբան է[1]։
1990 թվականին նա հիմնադրել է Fuck Art խումբը։ Նրա For Black Man Christmas From Weekend երգի տեսահոլովակը դարձել է առաջին լատվիական տեսահոլովակը, որը ցուցադրվել է MTV-ով։ 1995 թվականին խումբը հաղթել է «Liepājas dzintars»-ում[4]։ 1990-ականներին Ստալբեն աշխատել է Radio SWH-ում որպես դիջեյ[5]։
2002 թվականին նա «Դադարեցրե՛ք պատերազմը» երգով մասնակցել է «Եվրաերգ-2002» երգի մրցույթին և Լինդա Լինի հետ զուգերգով փորձել է իրավունք ստանալ Լատվիան ներկայացնելու Եվրատեսիլ երգի մրցույթում[1][6]։ 2009-2013 թվականներին նա ղեկավարել է եգիպտական Դահաբ հանգստավայրում գտնվող «Բալթիկա» ջրասուզման ակումբը[7][8]։ 2014 թվականից Խորեն Ստալբեն Riga Reggae խմբի մենակատարն ու ղեկավարն է[9]։
2011 թվականին «Ստորջրյա լուսանկարչություն» միության կողմից «Լայն ոսպնյակ» անվանակարգում ճանաչվել է աշխարհի լավագույն ստորջրյա լուսանկարիչ[1]։
Անձնական կյանք
խմբագրելԽորեն Ստալբեն ամուսնացած է հայուհի Լուսինե Ծատուրյանի հետ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 newsmaker (2022 թ․ հունվարի 28). «Խորեն Ստալբե. «Իմ հայրը Խորեն Աբրահամյանն է...»». Ազգ. Վերցված է 2022 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Valtere, Ieva (2020. gada 14. janvārī). «Horens Stalbe 48 gadu vecumā pirmoreiz nokļūst Armēnijā, apciemo tēva kapu un satiek māsu». jauns.lv. Վերցված է 2020. gada 5. augustā-ին.
- ↑ «Horens Stalbe atklāti par apcelšanu bērnībā». Tvnnet. 2020. gada 26. februārī. Վերցված է 2020. gada 5. augustā-ին.
- ↑ Buivids, Roberts (2017. gada 11. janvārī). ««Fuck Art» un viņu video meistardarbs». Latvijas Sabiedriskie mediji. Վերցված է 2020. gada 5. augustā-ին.
- ↑ Blumberga, Gundega (1996. gada 20. aprīlī). «Horens trijās paaudzēs». Diena. Արխիվացված է օրիգինալից 2020. gada 3. Februāris-ին. Վերցված է 2020. gada 5. janvārī-ին.
- ↑ «Gada lipīgākā dziesma! Horens un "Riga Reggae" izdod savu pirmo videoklipu». jauns.lv. 2017. gada 18. augustā. Վերցված է 2020. gada 5. augustā-ին.
- ↑ «Horens Stalbe pievērsies niršanas biznesam Ēģiptē». mango.lv. 2009. gada 4. februārī. Վերցված է 2020. gada 5. augustā-ին.
- ↑ «Horena Stalbes meita joprojām par mājām sauc Ēģipti». Tvnet. 2017. gada 4. maijā. Վերցված է 2020. gada 5. augustā-ին.
- ↑ «Riga Reggae un Horens Stalbe izdod singlu par godu Boba Mārlija 75. jubilejai». Diena. 2020. gada 7. februārī. Վերցված է 2020. gada 5. augustā-ին.