Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ

Հովհաննես Թումանյանի հոդված

«Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ», Հովհաննես Թումանյանի հոդվածներից, որը ենթադրաբար գրվել է 1894 թվականի սկզբներին[1]։

Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ
Տեսակհոդված
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1894 թվականի սկզբներ
Հրատարակվել է1894 թվական
ՎիքիդարանԽորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ

Պատմություն խմբագրել

Հավանաբար հոդվածը գրվել է 1894 թվականի սկզբներին, քանի որ հոդվածի սկզբում 1893 թվականի մասին Թումանյանն արդեն անցյալով է գրել. «1893 թվականին մտածեցի մի բան հյուսել...» և այլն։

Առաջին անգամ տպագրվել է 1894 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» գրական հանդեսի 168-176 էջերում, ապա՝ Երևանում հրատարակված Նվարդ Թումանյանի կազմած և խմբագրած «Թումանյանը քննադատ» գրքի 23-31 էջերում։ Այնուհետև տպագրվել է Թումանյանի երկերի ժողովածուի 4-րդ հատորի 13-21-րդ էջերում[1]։

Թումանյանի երկեր լիակատար ժողովածուի վեցերորդ հատորում տպագրված է «Հորիզոն» գրական հանդեսից։

Հոդվածում հիշատակվում է «Արտավազդ Բ» դրամայի մասին, որը Թումանյանի առաջին դրաման պետք է լիներ՝ գրված Շեքսպիրի երկերի ոգով։ Նշված դրամայից մնացել են միայն փոքր սևագիր հատվածներ և հիշատակություններ Թումանյանի նամակներում, ինչպես նաև ժամանակակիցների հուշերը[2]։

Թումանյանը հոդվածը գրելիս օգտվել է 1913 թվականին Թիֆլիսում տպագրված Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքից, «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 569.
  2. Ա. Ինճիկյան, Հովհաննես Թումանյան, էջ 532-538։
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խորենացու «Տենչայր Սաթենիկ» հատվածի առթիվ