Խոտադիր
Խոտադիր
Ամերիկյան խոտադիր (Ochotona princeps)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Խոտադիրներ
Ցեղ Խոտադիր
Լատիներեն անվանում
Ochotona


Խոտադիրը դա փոքր, լեռներում բնակվող կաթնասուն է, որը տարածված է Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Այն ունի կարճ վերջույթներ, կլոր մարմին, և չունի արտաքին պոչ, այն հիշեցնում է իր ազգակից ճագարին, բայց կարճ կլոր ականջներով:[1]

Խոտադիրները գերադասում են ժայռոտ լանջեր և սնվում են բազմազան բույսերով՝ հիմնականում խոտաբույսերով, ծաղիկներով և երիտասարդ ցողուններով։ Աշնանը՝ նրանք պահեստավորում են ծղոտ, փափուկ ճուղեր և այլ տեսակի սնունդ իրենց որջերում երկար և ցուրտ ձմեռը ուտելու համար:[2]

ԴասակարգումԽմբագրել

Խոտադիրը`(Ochotona) դա միակ ցեղն է Խոտադիրների (Ochotonidae) ընտանիքում, Նապաստականմանների կարգի մեջ։ Հայտնի է խոտադիրների 30 տեսակ։[3]

ՆկարագրությունԽմբագրել

Խոտադիրները փոքր ձվաձև կենդանիներ են արտահայտված կլոր ականջներով և զուրկ են տեսանելի պոչից։ Խոտադիրների տարբեր տեսակների քաշը տատանվում է 70 - 300 գ սահմաններում։ Խոտադիրների տեսակների մեծամասնությունը ցերեկը ակտիվ են։ Ինչպես և մնացած նապաստականմանների ներկայացուցիչները՝ խոտադիրները քուն չեն մտնում։ Տեսակների մեծ մասը բուսական պահեստներ են պատրաստում իրենց որջերում, որոնցով սնվում են ձմռան ընթացքում։

ՏարածումԽմբագրել

Հայտնի է խոտադիրների 30 տեսակ, որոնցից 2-ը տարածված են Հյուսիսային Ամերիկայում, իսկ 28-ը՝ Ասիայում։ Մայան Չինաստանում հանդիպում է 24 տեսակ։[4]

Հայաստանում տարածված է խոտադիրի մեկ տեսակ՝ Շեկլիկ խոտադիրը (Ochotona rufescens )։ Թեև Բնության պահպանության միջազգային միության կայքում չի նշվում, որ այս տեսակը հանդիպում է նաև Հայաստանում, մի քանի հեղինակավոր աղբյուրներ նշում են, որ Շիկակարմրավուն խոտադիրը տարածված է նաև Հայաստանում։[5][6][7][8]

ՀղումներԽմբագրել

  1. Melissa Breyer (սեպտեմբերի 2, 2016)։ «Meet the 'mouse-bunny' that could vanish from the US»։ treehugger 
  2. Walters Martin (2005)։ Encyclopedia of animals։ Parragon։ էջ 203։ ISBN 978-1-40545-669-2 
  3. Paulo C. Alves Nuno Ferrand, Klaus Hackländer (2007)։ Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation։ Springer Science & Business Media։ էջ 90 
  4. Paulo C. Alves Nuno Ferrand, Klaus Hackländer (2007)։ Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation։ Springer Science & Business Media։ էջ 89 
  5. Paulo C. Alves Nuno Ferrand, Klaus Hackländer (Eds.) (2008)։ Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation։ Springer։ էջ 397 
  6. Stanislav Čermák Ján Obuch, Petr Benda (2006)։ «Notes on the genus Ochotona in the Middle East (Lagomorpha: Ochotonidae)»։ Lynx (Praha)։ Վերցված է 4/25/2020 
  7. DeeAnn M. Reeder Don E. Wilson (2005)։ Mammal Species of the World։ A Taxonomic and Geographic Reference · Volume 1։ Johns Hopkins University Press։ էջ 192 
  8. Andrew Duff Ann Lawson (2004)։ Mammals of the World։ A Checklist։ Yale University Press։ էջ 34