Իշխան Վ. Ա. Խովանսկու դաստակերտ[2] (ռուս.՝ Усадьба князя В. А. Хованского, կոմս Վ. Ա. Բոբրինսկու դաստակերտ, Ռազմաշրջանային դատարանի շենք), Արբատում (Մոսկվա, Ռուսաստան) պահպանված ամենահին շենքերից մեկը։

Խովանսկու դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
Առաջին հիշատակում18-րդ դար
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը կառուցված է փողոցի կարմիր կողմում XVIII դարի վերջում։ Իր ամպիրային նկարագիրը, որը պահպանվել է մինչև մեր օրերը, այն ձեռք է բերել 1812 թվականի Մոսկվայի հրդեհից հետո վերականգնելու ժամանակ[3]։ Ճակատների առկա մշակումը պահպանվել է 1834 թվականից[4]։

1799 թվականին դաստակերտում ծնվել է պատմաբան և դիվանագետ, պուշկինյան ժամանակաշրջանի մասին 1899 թվականին հրատարակված հուշագրությունների հեղինակ Դմիտրի Նիկոլաևիչ Սվերբեևը։ 1820-ական թվականներին տիրապետումն անցել է կայսրուհի Եկատերինա II-ի թոռ և Բոբրինսկիների տոհմի երրորդ («բոբրիկովյան») ճյուղի հիմնադիր Վասիլի Բոբրինսկուն[3]։

1806 թվականին դաստակերտը պատկանել է Ա. Ա. Վսեվոլժսկուն[4]։

1825-1827 թվականներին տունը և քարե ծառայողական կցակառույցները զգալիորեն ընդլայնվել են և զբաղեցրել են գրեթե ողջ բակը։

1834-1835 թվականներին շենքում բնակվել է պետերբուրգյան բեմի աստղ դերասանուհի Եկատերինա Սեմյոնովա-Գագարինան[3]։

1836 թվականից այստեղ բնակվել է Կ. Ա. Նարիշկինը՝ գրող Վլադիմիր Սոլոգուբի քեռին։

1840-ական թվականների վերջում շինության տիրապետումն անցնել է Ռազմական գերատեսչությանը, այստեղ տեղակայվել է Պարենավորման հանձնաժողովը, ապա՝ բազմաթիվ դատական հիմնարկներ[5]։ Խորհրդային իշխանության օրոք տունն ազգայնացվել է, բայց մնացել է զորամասին կից։ Երկար ժամանակ տարածքը հատկացված է եղել Մոսկվայի շրջանի Ռազմական դատարանին։ Մոսխորհրդի 1983 թվականի հունիսի 30-ի որոշմամբ այս տանը նախատեսվում էր կազմակերպել Դեկաբրիստների թանգարան[6], սակայն վրա հասած Վերակառուցումը փոխեց ծրագրերը։ Այժմ այստեղ նախատեսվում է ստեղծել Գրական թանգարան[7]։

Շենքը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[2]։

Ճարտարապետություն խմբագրել

Հետաքրքրություն է ներկայացնում տան` Կրիվոարբատսկի նրբանցքի կողմի պատը, որը ժողովուրդն անվանում է «Ցոյի պատ». այստեղ հավաքվում են խորհրդային ռոք-երաժշտության զոհված աստղ Վիկտոր Ցոյի երկրպագուները։ Պատին (նաև նրբանցքի հակառակ կողմի շենքերի պատերին) արված են Ցոյին նվիրված գրառումներ և պատկերված է երգիչը[3]։

Երկարացված ձախ թևով դաստակերտի ծավալն ընկալվում է որպես միասնական մոնումենտալ զանգված պատուհաններով, որոնք խմբավորված են երեք բարդ կոմպոզիցիայում և ներկայացնում են գեղեցիկ ռելիեֆային դեկորով հետաքրքրաշարժ ռիթմ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. 2,0 2,1 Усадьба Хованского, XVIII-XIX вв.// ДепКульт Москвы
  3. 3,0 3,1 3,2 3,3 Главный дом усадьбы В. А. Хованского — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  4. 4,0 4,1 Памятники архитектуры, 1990, էջ 112
  5. Бусева-Давыдова и др., 1997, էջ 309
  6. «По Москве исторической»
  7. «Старый Арбат. Дворянское гнездо»
  8. История здания Московского окружного военного суда

Աղբյուրներ խմբագրել