Ցոյի պատ, Արբատ փողոցի 37 համար հասցեում գտնվող տան պատը[1], որը դուրս է գալիս դեպի Մոսկվայի Կրիվոարբատսկի նրբանցք։ Պատը Վիկտոր Ցոյի արվեստի երկրպագուների կողմից ամբողջովին պատված է Կինո Ցոյը կենդանի է և նմանատիպ այլ գրվածքներով, նրա երգերի բառերով, երաժշտի հանդեպ ունեցած սիրո խոստովանություններով։ Պատն իրենից ներկայացնում է հուշարձան, Արբատի խորհրդանիշ և Մոսկվայի տեսարժան վայր[2]։

Ցոյի պատ
Стена Цоя
Ցոյի պատը, որ ամբողջովին պատված է գրաֆիտիներով, պաստառներով և գրվածքներով
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պատը հայտնվել է 1990 թվականին, երբ ինչ-որ մեկը Վիկտոր Ցոյի մահվան մասին լուրն իմանալուց հետո սև ներկով ու ամբողջ պատի երկայնքով գրել է «Այսօր վախճանվեց Վիկտոր Ցոյը»։ Որպես պատասխան` ինչ-որ մեկը գրել է «Ցոյը կենդանի է»։

Օգոստոսից սկսած պատի մոտ մշտապես հավաքվում էին դեռահասներ։ Այնուհետև հոգեհանգստից 40 օր հետո մարդիկ քչացան, մնացին միայն ամենահամառները։ Հետագայում հայտնվում են նաև այլ գրվածքներ։ Վիկտորի դիմանկարը, որ ցուցադրվել էր նրա հիշատակի աշնանային համերգի ժամանակ, հետագայում փակցվել է պատին[3]։

Ցոյի արվեստի երկրպագուների մոտ մինչ այժմ էլ ընդունված է հատուկ մոխրամանի մեջ թողնել կիսատ ծխած ծխախոտ։ Այնտեղ էլ հենց պլանավորվում էր դնել երաժշտի հուշարձանը` բոբիկ, նստած մոտոցիկլի վրա, սակայն շրջակայքի տների բնակիչների և հենց երկրպագուների ցույցերի պատճառով հուշարձանը չտեղադրվեց։

  Նրանք ուղղակի երիտասարդության ամբողջ մաքրությամբ սգում են նրա մահը` երեկոյան հավաքվելով պատի մոտ, օրական տասնյակներ անգամ լսելով նրա երգերը, իրենց սենյակների պատերին նրա նկարները փակցնելով[4]։
- Նիկիտա Կրիվցով, «Արդյոք կենդանի՞ է ռոքնռոլը»
 

2006 թվականին պատը ներկվել է անհայտ մարդկանց կողմից, սակայն արդյունքում «վերականգնվել է» երկրպագուների կողմից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Достопримечательности Старого Арбата
  2. Bushnell, John Part IV. Society and social artifacts. Paranoid Graffiti at Execution Wall // Consuming Russia: popular culture, sex, and society since Gorbachev (անգլերեն) / Adele Marie Barker. — 2nd printing. — Durham, N. C.: Duke University press, 2001. — С. 409,410. — 473 с. — ISBN 0-8223-2313-3
  3. // ЦК ВЛКСМ Пульс : Журнал. — М.: Молодая гвардия, 1991. — № 1-6. — С. 46,47.
  4. Кривцов Н. Жив ли Рок-н-ролл? // ЦК ВЛКСМ Перспективы : Журнал. — М.: Изд-во «Перспективы», 1991. — № 6. — С. 89.
  5. «Ցոյի պատը այլև չկա:Ժամանակավորապես». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.