Խոսք պատանի գրասերներին

«Խոսք պատանի գրասերներին», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Խոսք պատանի գրասերներին
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
ՀրատարակչությունՀորիզոն օրաթերթ
Հրատարակվել է1918
ՎիքիդարանԽոսք պատանի գրասերներին

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին[1]։

Թումանյանն այս ճառն արտասանել է 1913 թվականի մարտի 13-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի հայ պատանի գրասերների երեկույթում[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 59) մարտի 16-ի համարում։ Այնուհետև կրճատումներով՝ 1969 թվականին Երևանում լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» (էջ 243-245) գրքում։

Առանձին հատվածներ՝ 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 239- 241)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 592.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խոսք պատանի գրասերներին